Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտները   հանդիսավոր պայմաններում  ստացան ավարտական վկայականներ

Մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտները հանդիսավոր պայմաններում ստացան ավարտական վկայականներ 08.07.2016

Հուլիսի 7-ին Գեղարքունիքի մարզի միջնակարգ եւ հիմնական դպրոցներում հանդիսավոր պայմաններում ավարտական վկայականներ հանձնվեցին 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտներին: Մարզային ենթակայության հիմնական եւ միջնակարգ 115 դպրոցների ավարտական դասարանցիները ստացան ավարտական վկայականներ եւ միջնակարգ կրթության ատեստատներ: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության տվյալների՝ միջնակարգ կրթության վկայականներ են ստացել 1700, հիմնական կրթության վկայականներ՝ 2150 շրջանավարտներ: Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ յուրաքանչյուր դպրոցում անցկացվող արարողությանը մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի մեկական ներկայացուցիչ և տվյալ համայնքի ղեկավարը: ,,Մարզի...

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական  զարգացման  ծրագրի  կազմման նոր ռազմավարությունը

Քննարկվեց Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կազմման նոր ռազմավարությունը 08.07.2016

Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման 2016-2019 թվականների ծրագրի նախագծի հիման վրա 2017-2020 թվականների լրամշակված տարբերակի կազմման և դրա հետ կապված նոր ռազմավարության հիմնադրույթներին ծանոթացելու նպատակով հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչների և մարզի զարգացման ծրագրի ոլորտային աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ: ,, Մարզի զարգացման ծրագրի կազմման ընթացքում ոլորտային աշխատանքային խմբերը պետք է համագործակցված աշխատեն տվյալ ոլորտի շահագրգիռ բոլոր կառույցների ներկայացուցիչների հետ, համատեղ քննարկումների արդյունքում ճիշտ սահմանեն...

Գեղարքունիքի մարզում անցկացվեց  զորակոչի հերթական փուլը

Գեղարքունիքի մարզում անցկացվեց զորակոչի հերթական փուլը 07.07.2016

Հուլիսի 7-ին Մարտունու, Վարդենիսի, Սևանի և Գավառի տարածաշրջաններում անցկացվեց 2016 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը: Վաղ առավոտից մարդաշատ էին Մարտունու զինկոմիսարիատի բակն ու քաղաքի հրապարակը: Մինչ նորակոչիկները զինկոմիսարիատում բժշկական լրացուցիչ զննության էին ենթարկվում, նրանց հարազատները փորձում էին իրենց տրամադրություններով կիսվել հավաքվածների հետ: ,,11-րդ թոռանս եմ ճանապարհում Հայոց բանակ, և նախապատրաստվում եմ երկու օր հետո 10-րդ թոռանս դիմավորել: Նրանք ծառայել են Արցախում և լավագույն ծառայության համար բազմիցս արժանացել խրախուսանքների: Ես շատ ուրախ եմ և հպարտ, որ իմ գերդաստանից Հայոց բանակում ծառայել են այդքան զիվորներ և համոզված եմ, որ նրանց զինվորական վարքագիծը վարակիչ օրինակ կծառայի նաև այսօր բանակ մեկնող թոռանս համար...

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2016

Հարգելի հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, երկու բարեփոխումներով հանդերձ, անցած 21 տարիների ընթացքում անգնահատելի նշանակություն է ունեցել մեր երկրում ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության կերտման ու զարգացման համար, մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացմանը, ներքին ու արտաքին վտանգների դիմակայությանը: Հայաստանի Հանրապետության սահմանադրության օրվա առթիվ մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք, քաջ առողջություն, բարօրությամբ լի ժամանակներ, անձնական ու աշխատանքային հաջողություններ: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյան

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ

Նորակոչիկները ճանապարհվեցին Հայոց բանակ 03.07.2016

Հուլիսի 3-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց 2016 թվականի ամառային զորակոչը: Մեկնումից առաջ մարզի տարածքների զինկոմիսարիատներում նորակոչիկները բժշկական լրացուցիչ զննության ենթարկվեցին: Տարածքային զինկոմիսարները իրենց կառույցներում անմիջական զրույց անցկացրին Հայոց բանակի վաղվա զինծառայողների հետ, այնուհետև համատեղ մասնակցեցին զինկոմիսարիատներում կազմակերպված միջոցառումներին: Գեղարքունյաց թեմի Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում նորակոչիկներն իրենց հարազատների հետ մասնակցեցին Վարդավառի տոնին նվիրված պատարագին, ստացան թեմի առաջնորդական տեղապահի օրհնությունը: Իսկ մինչ հրաժեշտը Գավառ քաղաքում նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների և Արցախյան հերոսամարտում ընկած քաջ հայորդիների հիշատակն հավերժացնող հուշարձաններին: Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին նաև...

Մարզի երեք  բուժաշխատողներ խրախուսվեցին ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգրով

Մարզի երեք բուժաշխատողներ խրախուսվեցին ՀՀ Առողջապահության նախարարի պատվոգրով 01.07.2016

Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Առողջապահության նախարարի խրախուսանքին արժանանալու նպատակով Գեղարքունիքի մարզից երաշխավորվել էին Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկ Տիգրան Մարգարյանը, Մարտունու բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ, ականջաբան Հասմիկ Աբգարյանը և Վարդենիսի պոլիկլինիկայի բուժքույր Էմմա Մկրտչյանը: Առողջապահության նախարարի կողմից շնորհված պատվոգրերը բուժաշխատողներին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզպետը շնորհավորեց նրանց խրախուսանքի արժանանալու համար և շնորհակալություն հայտնեց իրենց առջև դրված պարտականությունները լավագույնս կատարելու համար: ,, Առողջապահության համակարգը գտնվում է երկրի Նախագահի անմիջական ուշադրության ներքո: Դրա վկայությունն է նաև վերջին տարիներին Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկների...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:31:28