Մարզպետարան
Մարզպետարանի մասին
11.Կարեն Վահանի Սարգսյան 08.09.2021թ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Գեղարքունիքի մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականից` ,,ՀՀ վարչատարածքային բաժանման մասին,, օրենքի համաձայն։ Գեղարքունիքի մարզպետարանը ՀՀ սահմանադրության համաձայն, իրականացնում է պետական կառավարում։ Ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի` ,,Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին,, հրամանագրով և այլ իրավական ակտերով։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում պետական կառավարումն իրականացնում է Գեղարքունիքի մարզպետը` մարզպետարանի միջոցով:
Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից։ Աշխատակազմը բաղկացած է 6 վարչություններից, քարտուղարությունից, 8 առանձնացված ստորաբաժանումներից: Մարզպետարանի համակարգում ընդգրկված են մարզային ենթակայության պետական ոչ առևտրային, պետական փակ բաժնետիրական ընկերություններ։
Մարզպետարանի կանոնադրության համաձայն` կանոնակարգվել են մարզպետի տեղակալների, մարզպետարանի գլխավոր քարտուղարի կողմից մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը։ Աշխատանքները կազմակերպվում են մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների աշխատանքային ծրագրերին համապատասխան։
Որպես Գեղարքունիքի մարզպետ պաշտոնավարել են՝
1. Վլադիմիր Միհրանի Մովսիսյան 1996-1996թթ.
2. Ռուդիկ Հրաչիկի Ղուկասյան 1996-1999թթ.
3. Վահագն Վլադիմիրի Հակոբյան 1999-2003թթ.
4. Ստեփան Սարիբեկի Բարսեղյան 2003-2006թթ.
5. Արսեն Ռազմիկի Գրիգորյան 2006-2007թթ.
6. Նվեր Ղազարի Պողոսյան 2007-2012թթ.
7. Ռաֆիկ Խորենի Գրիգորյան 2012-2017թթ.
8. Կարեն Հովսեփի Բոթոյան 2017-2018թթ.
9. Իշխան Վաչիկի Սաղաթելյան 01.06.2018- 04.10.2018թթ.
10.Գնել Հենզելի Սանոսյան 10.10.2018-02.08.2021թթ.
11. Կարեն Վահանի Սարգսյան 08.09.2021թ