Քաղաքացիների ընդունելություն
Քաղաքացիների ընդունելության օրեր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ
ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում, մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության օր նշանակել յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, ժամը 10:00 -13:00-ն, իսկ մարզի տարածաշրջաններում՝ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա չորեքշաբթի օրը, ժամը11:00 -14:00-ն՝ հետևյալ հաջորդականությամբ.
Մարտունի - հունվար, մայիս, սեպտեմբեր
Սևան - փետրվար, հունիս, հոկտեմբեր
Ճամբարակ - մարտ, հուլիս, նոյեմբեր
Վարդենիս - ապրիլ, օգոստոս, դեկտեմբեր
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի, յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը, ժամը 11:00-13:00-ն:
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2019 թվականի ապրիլի 8-ի թիվ 302-Ա որոշմամբ սահմանված կարգի, յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը, ժամը 11:00-13:00-ն, անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր աշխատանքային օր: