Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Քաղաքացիների ընդունելություն

Քաղաքացիների ընդունելության կարգ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԸ

1. Մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը և տեղեկատվության տրամադրումը իրականացվում է մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի տեղեկատվական կենտրոն-ընդունարանի կողմից:
2. Քաղաքացիների ընդունելությունը ՏԿ-ի կողմից կազմակերպվում է յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 1000-ից 1700-ը :
3. Տեղեկատվական կենտրոն-ընդունարանը՝
ա/ հաշվառում է մարզպետարանի այցելուներին, աջակցում նրանց կողմից ներկայացվող հարցումների, դիմումների, բողոքների և առաջարկությունների գործընթացին տրամադրելով նրանց խորհրդատվություն դրանց ընթացակարգերի վերաբերյալ, և, եթե դրա անհրաժեշտությունը կա, ուղղորդում է նրանց մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում կամ այլ մարմին, որին ենթակա է տվյալ հարցի լուծումը կամ պարզաբանումը:
բ/ անհրաժեշտության դեպքում այցելուի խնդրանքով կամ պահանջով կազմակերպում է նրա հանդիպումը մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի հետ:
գ/ մարզպետարանի պաշտոնատար անձերի մոտ հանդիպման գնացող քաղաքացիներին տրամադրում է ուղեգրող կտրոն, որտեղ նշվում է այցելուի և տվյալ պաշտոնատար անձի անունը, ազգանունը և սենյակի համարը և իրականացնում է տվյալների գրանցում:
դ/ իրականացնում է հարցումների, դիմումների, բողոքների և առաջարկությունների գրանցումը և դրանց հետագա ընթացքի կազմակերպումը /համաձայն ,,ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գործավարության կարգը հաստատելու մասին,, թիվ 126-Ն որոշմամբ հաստատված կարգի/:
ե/ կատարում է ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային և տարեկան վերլուծություններ՝ մարզպետարան ուղղված դիմումների քանակի , բնույթի և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Վերլուծությունների արդյունքները ներկայացնում են մարզպետին, աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև պահանջի դեպքում այլ շահագրգիռ կողմերին:
4. Յուրաքանչյուր ամսվա երկրորդ շաբաթվա երեքշաբթի օրը  1000-ից 13:00-ն կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն մարզպետի կողմից.
4.1 Մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելու նպատակով ընդհանուր բաժնի վարիչի կողմից կատարվում ենհետևյալ նախապատրաստական աշխատանքները
ա/ հարցազրույց քաղաքացու հետ
բ/ քաղաքացու հերթագրում
գ/ քաղաքացու կողմից բարձրացված հարցերի ուսումնասիրություն:
4.2 Անհրաժեշտության դեպքում մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
4.3 Ընդունելության ժամանակ մարզպետի կողմից տրված բանավոր հանձնարարականները արձանագրվում են:
4.4 Արձանագրված հանձնարարականները մեկ օրվա ընթացքում գրավոր փոխանցվում են համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
4.5 Հանձնարարականների կատարման և նրանցում նշված ժամկետների նկատմամբ հսկողություն իրականացնում է քարտուղարությունը:
5. Մարզպետարանում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է հետևյալ կերպ՝
տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ
համապատասխան վարչության /բաժնի/ ներկայացուցիչ
մարզպետի տեղակալներ և աշխատակազմի ղեկավար
մարզպետ
6. Տեղեկատվական կենտրոն- ընդունարանը քաղաքացիների հանդիպումը մարզպետարանի աշխատակիցների հետ կազմակերպում է նախապես գրանցելու և ուղեգրող կտրոն տրամադրելու միջոցով, որը այնուհետև լրացվում է ընդունելությունը իրականացրած մարզպետարանի համապատասխան պաշտոնատար անձի կողմից և վերադարձվում Տեղեկատվական կենտրոն-ընդունարան:
7 Տեղեկատվական կենտրոն-ընդունարանը մարզպետարանի աշխատակիցների հետ քաղաքացիների հանդիպման նշանակումը կարող է կազմակերպել նաև հեռախոսային զանգերի միջոցով առաջարկություն ստանալու դեպքում:


 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 18:46:25