Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Կազմակերպություններ

Մշակույթի ԵՎ սպորտի

ԳՐԱԴԱՐԱՆ

Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարան, տնօրեն՝ Մարիամ Համբարձումյան

Հեռ.` +374 264 2-23-68

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Զորավոր Անդրանիկ փողոցի թիվ 34 շենք, առաջին հարկ:

Գործում է 1978թ-ից : Զբաղեցնում է 305 քառ. մետր տարածություն: Գեղարքունիքի մարզային գրադարանում գործում են մանկական, սպասարկման, արվեստի, մեթոդ-մատենագիտական, համալրման , գրքային հավաքածուների պահպանման բաժինները: Ունի առանձին ընթերցասրահ և վարչական բաժին: 2007թ. գրադարանը համալրվել է ժամանակակից տեխնիկայով, ունի ինտերնետ կապ:Գրադարանի գրքային ֆոնդը կազմում է 2011թ. դրությամբ 73986, սպասարկում է տարեկան 7000-7100 ընթերցողի: Համարվում է մարզի մշակութային և տեղեկատվության հիմնական կենտրոնը:



ԹԱՆԳԱՐԱՆ

Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, տնօրեն՝ Հասմիկ Սարգսյան ժ/պ

Հեռ.` +374 264 2-21-19

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, Գավառ քաղաք, Զորավոր Անդրանիկ փողոցի թիվ 32 շենք, երկրորդ հարկ:

Էլ. փոստ`

Գործում է 1952թ.: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են ավելի քան 8773 մշակութային ժառանգության և պատմամշակութային արժեքներ, որոնք այցելուներին ներկայացնում են մեր տարածաշրջանի պատմությունը մ.թ.ա. 3-րդ հազարամյակից մինչև մեր օրերը: Թանգարանում գործում են 6 սրահներ, որտեղ ցուցադրվում են 1600-ից ավելի  ցուցանմուշներ: Մնացած ցուցանմուշները պահվում են թանգարանի ֆոնդերում: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում ցուցադրվում են այնպիսի հազվագյուտ նմուշներ, ինչպիսիք են` Ռուսա արքայի սեպագիր արձանագրությունը (մ.թ.ա. 8-րդ դար)` Խալդ քաղաքի հիմնադրման մասին, Արտաշեսյան սահմանաքարը` արամեատառ արձանագրությամբ (ք.ա. 2-րդ դար), ինչպես նաև հայ գորգագործների, պղնձագործների, խեցեգործների աշխատանքների լավագույն նմուշներ: Թանգարանում ցուցադրվում են նաև մեր մարզի անվանի մարդկանց մասին պատմող նյութեր (փաստաթղթեր, լուսանկարներ և այլն):



ԹԱՏՐՈՆՆԵՐ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի Հայկ Ղափանցյան

Հեռ.` +374 264 2-28-43, 2-20-24, 091 72 25 00

Մանրամասն ↓

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ ,Կենտրոնական հրապարակ -8

Էլ. փոստ`

Թատրոնը կազմավորվել է 1882 թվականին: 1935 թվականից դարձել է պետական թատրոն: 1959 թվականից թատրոնը անվանակոչվել է Լևոն Քալանթարի անունով: Թատրոնը մարզի միակ պետական թատրոնն է, որը ներկայացումներով հանդես է գալիս ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլ հանրապետության մյուս մարզերում: Տարեկան բեմադրվում է 4-5 ներկայացում: Դերասանական կազմից 3-ը վաստակավոր արտիստներ են: Թատրոնի խաղացանկը համալրված է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան դրամատուրգների գործերով: Ամեն տարի թատրոնը մասնակցում է <<Թատերական Լոռի>>, <<Թատրոն X>> փառատոններին և <<Արտավազդ>> ամենամյա մրցանակաբաշխությանը: Փառատոնների մասնակցության արդյունքում թատրոնը արժանացել է բազմաթիվ մրցանակների: Իր պատմության ընթացքում թատերախմբի հետ խաղացել են բազմաթիվ նշանավոր դերասաններ, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Կարպ Խաչվանքյանը, Կիմ Երիցյանը, Արմեն Խոստիկյանը, Բաբկեն Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը :

 



ՄԱՐԶԱԴՊՐՈՑ

ՀՀ Գեղարքունիքի մարզային մարզադպրոց, տնօրեն` Սևակ Վարդանյան

Հեռ.` +374 94 81 28 38

Մանրամասն ↓

Հասցե` գ․ Սարուխան, թիվ 1 միջնակարգ դպրոցի շենք

Մարզադպրոցը ստեղծվել է 1989 թվականին՝ Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի բազայի վրա: 1996թվականից մարզային ենթակայության է: Մարզադպրոցը չունի վարչական շենք, մարզահրապարակ և մարզադահլիճ, ուստի իր գործունեությունն իրականացնում է օգտագործելով Գավառ, Գեղարքունիք, Սարուխան և Նորատուս համայնքներում գործող հանրակրթական դպրոցների մարզադահլիճները և  մազահրապարակները: Գործում է 20 խումբ՝ ձեռքի գնդակ, վոլեյբոլ, ֆուտբոլ մարզաձևերից: Մարզադպրոց են հաճախում 275 մարզիկ: Մարզումներն անցկացնում են 7 մարզիչ-մանկավարժներ: Մարզադպրոցի ձեռքի գնդակի և վոլեյբոլի թիմերը մասնակցել են հանրապետական և միջազգային մրցաշարերին և գրավել մրցանակային տեղեր:
Մարզադպրոցի տնօրեն՝ Տիգրան Նիկողոսյան
 



Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55