Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ

Իմ ողջույնն եմ հղում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայք մուտք գործող բոլոր այցելուներին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքը ծառայում է Գեղարքունիքի մարզում Հայաստանի Հանրապետության տարածքային քաղաքականության իրականացմանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովմանը:
Հարգելի բարեկամ,Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք ստանալ Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ՝ մարզի կենսագործունեության, մարզպետի աշխատակազմի, մարզային ենթակայության հիմնարկ ձեռնարկությունների, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման, այլ կարեւոր հարցերի վերաբերյալ:
Պաշտոնական կայքի միջոցով մենք նպատակ ունենք Ձեզ տեղեկատվություն տրամադրել նաև մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, մարզում իրականացվող զարգացման ծրագրերի ու մարզային ձեռքբերումների, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Հուսով եմ, որ Ձեր ակտիվ այցելություններով, առաջարկություններով ու դիտողություններով Դուք կնպաստեք ՀՀ Գեղարքունիքի մարզում և մարզպետի աշխատակազմում մեր աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպմանն ու իրականացմանը:

Հարգանքներով՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյան









Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

Հունիսի 10-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Սիմոն Մանուկյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։ Ընդունելության ընթացքում քաղաքացիները դիմեցին թաղամասի կոյուղագծի վերանորոգման, հաշմանդամության կարգի ստացման, անապահովության նպաստի համակարգում ընդգրկվելու, գույքահարկի մարման, աշխատանքի տեղավորման, դրամական աջակցություն ստանալու, անձնական հարցերով։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ ներկայացված մնացած դիմումներին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով։

10.06.2026

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-10 12:56:50