Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լանջաղբյուրում իրականացվում է ջրատար առուների կառուցման եւ կապիտալ նորոգման ծրագիր

25.09.2019

Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվում է ջրատար առուների կառուցման եւ կապիտալ նորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 16 միլիոն 468 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Լանջաղբյուրի համայնքապետարանը: Կառուցվելու կամ կապիտալ նորոգման է ենթարկվելու 9 տարբեր փողոցների ջրատար առուները՝ երկաթյա խողովակներով կամ կիսախողովակներով, 1 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոսի սկզբներից եւ կավարտվեն մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 31-ը: «Սեպտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է աշխատանքների մոտ 60 տոկոսը: Այս ծրագրի իրականացման արդյունքում մի կողմից մենք կրճատելու ենք ոռոգման ջրի կորուստները, մյուս կողմից էլ 9 փողոցներում ճանապարհները պաշտպանում ենք վնասվելուց կամ քանդվելուց: Եկող տարվա ոռոգման սեզոնի մեկնարկում մենք կունենանք միանգամայն նորացված ոռգման ներքին ցանց»,-ներկայացրեց Լանջաղբյուր համայնքի ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06