Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քամին  վնասներ է պատճառել մարզի համայնքներում

Քամին վնասներ է պատճառել մարզի համայնքներում 23.05.2016

Մայիսի 23-ին ժամը 16:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամին զգալի ավերածություններ է պատճառել հատկապես Սարուխան, Գանձակ և Ծաղկաշեն համայնքներում: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդած տվյալների համաձայն Սարուխան գյուղում քամին արմատախիլ է արել եւ տապալել ճամփեզրյա ծառեր, Գանձակում վնասել N 2 միջնակարգ դպրոցի մասնաշենքի տանիքը, իսկ Ծաղկաշենում` բնակարանների և օժանդակ շինությունների տանիքներ: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանի խոսքով քամու ուժգնությունը Գավառում կազմել է 14 մետր վայրկյան, ,,Բայց չի բացառվում, որ վերը նշված համայնքներում այն ավելի ուժգին լինի,, նշել է նա: Վերջինիս տեղեկացմամբ փրկարար ծառայության աշխատակիցները տեղերում ուսումնասիրում են իրավիճակը, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս պահի դրությամբ ճշգրտվում է նաև մարզի մյուս տարածքներում քամու հասցրած վնասների մասին տեղեկատվությունը:

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Եվրոպական Միության դեսպանին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Եվրոպական Միության դեսպանին 19.05.2016

Մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն, նրան ուղեկցող Հայաստանում Ֆրանսիայի փոխդեսպան Նիկոլաս Ֆայեին և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդինա-Նավարրոյին: Մարզի ղեկավարը ողջունեց հյուրերին` մարզ կատարած այցի համար: Կողմերը քննարկեցին մարզում Եվրոպական Միության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկա համատեղ անելիքները: Գեղարքունիքի մարզպետը նշեց, որ մարզը պատրաստ է համագործակցության ԵՄ բոլոր երկրների հետ` ունենալով նաև համագործակցության փորձ Ֆրանսիայի հանրապետության Իզերի մարզի հետ: ,,Գեղարքունիքի մարզի երկու տասնյակից ավել համայնքների ջրամատակարարման համակարգը հանձնված է ֆրանսիական կողմի կառավարմանը, որի հետ ունեցած համագործակցությամբ վերջին...

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի  ներքին աուդիտի  կոմիտեի հերթական  նիստը

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 19.05.2016

Մայիսի 17-ին տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը` կոմիտեի անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Գեղարքունիքի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Կոմիտեն այս անգամ քննության առավ Վարդաձորի և Կարճաղբյուրի ԱԱՊԿ-երի, ինչպես նաև Գեղամասարի, Զովաբերի, Հայրավանքի միջնակարգ և Վարդենիկի N 2 հիմնական դպրոցների 2013, 2014 և 2015 թվականների ֆինանսական գործունեության ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ կազմված արձանագրությունների, վերը նշված կազմակերպությունների պատասխանատուները ֆինանսատնտեսական գործունեության ընթացքում թույլ են տվել մի շարք թերություններ ու բացթողումներ, որոնց համար Կարճաղբյուրի ԱԱՊԿ-ի, Գեղամասարի և Զովաբերի միջնակարգ, Վարդենիկի N 2 հիմնական դպրոցների տնօրենները և հաշվապահները ենթարկվեցին...

Բացօթյա ցուցադրություն` թանգարանների միջազգային օրվա առթիվ

Բացօթյա ցուցադրություն` թանգարանների միջազգային օրվա առթիվ 18.05.2016

Մոտ 7 տասնամյակների ընթացքում Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում հավաքագրվել ու գրանցվել են ավելի քան 10 հազար թանգարանային և պատմամշակութային ժառանգության ցուցանմուշներ, որոնցից միայն 1000-ն են ներկայացված մշտական ցուցադրության: Դրանք ներկայացնում են մարզի պատմությունը` Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչև մեր օրեր: Թանգարանի պահոցներում խնամքով պահպանված մնացած նմուշները ցուցադրության են ներկայացվում ժամանակ առ ժամանակ: Թանգարանի 6 սրահներում ցուցադրվող նմուշները դասակարգված են հնագիտական, ազգային-ազատագրական, նորագույն պատմության և դրամագիտության բաժինների: Այցելուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Նոր Բայազետի ժամանակագրական տվյալների, քաղաքի հիմնադիրների, բարերարների մասին պատմող նյութերի, տարածաշրջանին բնորոշ ժողովրդական տան և քաղաքատիպ ապրող մարդկանց կենցաղային պայմանների և այլ ցուցանմուշների հանդեպ: Տարիներ շարունակ թանգարանը հարստացվել է նաև...

Ճանապարհվեց վաստակած հանգստի

Ճանապարհվեց վաստակած հանգստի 16.05.2016

Կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը օրենքով սահմանված կարգով վաստակած հանգստի ճանապարհեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի` տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Իվան Ասատրյանին: Երկարամյա պատասխանատու և բարեխիղճ աշխատանքի, մասնագիտական բարձր ունակությունների դրսեւորման,իր ղեկավարման ոլորտում ցուցաբերած ջանադիր աշխատանքի համար Իվան Ասատրյանին շնորհվեց ՀՀ Նախագահի պատվոգիր և ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագիր: Այն Ասատրյանին հանձնեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: ,, Իվան Ասատրյանն ունի աշխատանքային երկարամյա և հարուստ կենսագրություն: Համատեղ աշխատանքային տարիների ընթացքում ես նրան ճանաչել եմ որպես վստահելի անձնավորության, բարձր եմ գնահատել նրա աշխատասիրությունը եւ պատասխանատվություն...

Գանձակ գյուղը հրաժեշտ տվեց իր հերոս զավակին

Գանձակ գյուղը հրաժեշտ տվեց իր հերոս զավակին 16.05.2016

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղը հրաժեշտ տվեց իր հերոս զավակին՝ Արմեն Հրայրի Մարտիրոսյանին, ով թշնամու գնդակից ընկավ մարտական դիրքում՝ հայրենի երկրի սահմանները պաշտպանելիս: Հերոս զինվորին վերջին հրաժեշտը տալու համար այցելել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Հայոց բանակի բարձրաստիճան զիվորականներ, Գավառի զինկոմիսարիատի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, Գավառի տարածքի համայնքների բնակիչներ: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արմեն Մարտիրոսյանին հետմահու շնորհվել է ՙՄարտական ծառայության համար՚ մեդալ: Հերոս զինվորի աճյունը հողին հանձնվեց զինվորական կարգով, ռազմի երաժշտության հնչյունների եւ պատվո համազարկերի ներքո: ՙՄարդիկ սրտանց խոնարհվում են Արմենի սխրանքի ու փառքի առաջ եւ երդվում՝ շարունակել նրա ու մյուս հերոս հայորդիների գործը՝ անսասան կանգնել հայրենի երկրի սահմանների պաշտպանության դիրքերում՚,- իրենց խոսքերում նշեցին ելույթ ունեցողները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55