Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դպրոցականների առարկայական օլիմպիադայից  Գեղարքունիքի մարզի դպրոցականները վերադարձել են հաղթանակներով

Դպրոցականների առարկայական օլիմպիադայից Գեղարքունիքի մարզի դպրոցականները վերադարձել են հաղթանակներով 26.05.2016

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում 16 առարկաների գծով Գեղարքունիքի մարզից երաշխավորված 80 աշակերտից փաստացի մասնակցել են 72 դպրոցական: Արդյունքում ունեցել ենք առաջին կարգի մեկ դիպլոմ, 2-րդ կարգի՝ 2, 3-րդ կարգի 3 դիպլոմ և 8 գովասանագիր: Առաջին տեղ է գրավել Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գրիգորյանը գերմաներեն առարկայից: 2-րդ կարգի դիպլոմ է ստացել Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անի Համբարձումյանը քիմիա առարկայից և Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ալլա Ասոյանը հայ գրականությունից: 3-րդ կարգի դիպլոմ է ստացել Մարտունու ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Հայրապետյանը՝ աշխարհագրություն առարկայից, Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նունե Պողոսյանը՝ Հայ եկեղեցու պատմություն առարկայից: Ըստ Կրթության եւ գիտության նախարարության դպրոցականների առարկայական օլիմպիադաների անցկացման հանձնաժողովի...

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին

Գեղարքունիքի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 25.05.2016

Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Մարզի ղեկավարը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանին հատկացված գումարների և մարզի համայնքներին հատկացված ֆինանսական համահարթեցման դոտացիաների կատարման տարեկան հաշվետվությամբ (եկամուտների եւ ծախսերի կատարողական):

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը    ռազմագիտություն առարկայից հանրապետական օլիմպիադայում  գրավել է 2-րդ տեղը

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը ռազմագիտություն առարկայից հանրապետական օլիմպիադայում գրավել է 2-րդ տեղը 24.05.2016

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցած ՆԶՊ առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլում գրավել է երկրորդ մրցանակային տեղը: Ճամբարակի ավագ դպրոցի տնօրեն Արմինե Մկրտչյանի խոսքով, արդեն վեցերորդ տարին է, ինչ իրենց դպրոցը մասնակցում է այդ օլիմպիադային, սակայն այս տարվա ձեռքբերումը մեծ ոգևորվածություն եւ բերկրանք է պարգեւել բոլորին: ՙՄեր հայրենյաց ապագա պաշտպաններն ապացուցեցին, որ կարող են լինել մերօրյա հերոսների արժանի հետնորդները: Ես համարում եմ, որ մեր դպրոցի թիմը հաղթող է այն առումով, որ զիջել է միայն Արցախի թիմին: Դա էլ պատահականություն չեմ համարում, քանի որ մեր երեխաները ծնվել եւ մեծացել են սահմանամերձ բնակավայրում, ոգեշնչվել եւ դաստիարակվել են սխրանքներով անմահացած հայ քաջորդիների անձնվեր գործով, եւ արյան կանչով ներարկված հայրենասիրության ոգին չէր կարող չտալ իր պտուղները՚...

 Շարունակաբար բարձրանում է Սեւանա լճի մակարդակը

Շարունակաբար բարձրանում է Սեւանա լճի մակարդակը 24.05.2016

2016 թվականի մայիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 61 սանտիմետր բարձրության վրա, որը 14 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա նույն օրվա նիշից: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության տվյալներով, Սեւանա լճի մակարդակը հետզհետե մոտենում է 1962 թվականի նիշին, երբ այն գտնվել է ծովի մակերեւույթից 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ Սեւանա լիճը 1961 թվականին ծովի մակերեւույթից գտնվել է 1902 մետր բարձրության վրա, իսկ դրան հաջորդած տարում Սեւանն իջել է ավելի քան 1 մետր 20 սանտիմետրով:Լճի մակարդակի անկումը շարունակվել է դրան հաջորդած բոլոր տարիների ընթացքում՝ մինչեւ 1980-ական թվականները՝ Արփա-Սեւան թունելային ջրատարի շահագործումը:ՙՍեւանա լճի մակարդակի հերթական անկման փուլը սկսվել է 1990-ական թվականներից՝ Հայաստանի տնտեսական շրջափակման եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին եւ շարունակվել մինչեւ 2003 թվականը...

Քամին  դարձյալ վնասներ  է պատճառել մարզի համայնքներում

Քամին դարձյալ վնասներ է պատճառել մարզի համայնքներում 24.05.2016

Մայիսի 24-ի ժամը 11-ից հետո Գեղարքունիքի մարզում դիտվել է քամու ուժգնացում, ինչի հետեւանքով վնասներ են գրանցվել մի շարք համայնքներում: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն, ուժեղ քամին Երեւան-Սեւան ավտոմայրուղու Սեւանի հատվածում տապալել է 1 ծառ՝ ժամանակավորապես դժվարանցանելի իրավիճակ ստեղծելով տրանսպորտային միջոցների համար: Սեւանի թերակղզու մոտակայքում շուռ է տվել գովազդային վահանակ, իսկ Սեւան քաղաքում կտրել է էներգասնուցման հաղորդալարեր, ինչի հետեւանքով հոսանքազրկվել են քաղաքի որոշ թաղամասեր: Քամին Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում պոկել է բնակարանի լուսամուտը, Նորակերտ գյուղի մի քանի շինություններում՝ տանիքների ծածկեր: Գեղարքունիքի մարզի փրկարարները տեղում կատարում են համապատասխան ուսումնասիրություններ եւ գործողություններ:

Կայացել է    շախմատի տղամարդկանց   առաջնության  մարզային փուլը

Կայացել է շախմատի տղամարդկանց առաջնության մարզային փուլը 23.05.2016

Գավառ քաղաքի շախմատի տանը տեղի է ունեցել Գեղարքունիքի շախմատի մարզային առաջնություն, նվիրված` մայիսյան հաղթանակներին: Մարզային առաջնությունն անցկացվել է ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն, երկու փուլով՝ տարածքային եւ մարզային: Մայիսի 3-7-ը կայացած տարածքային փուլին մասնակցել են շուրջ 200 շախմատիստներ, որի մրցումներն անցկացվել են Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Մարտունու, Վարդենիկի, Վարդենիսի, Ճամբարակի, Սեւանի եւ Սարուխանի մասնաճյուղերում: Տարածքային փուլի մրցումներում 1-ին, 2-րդ եւ 3–րդ տեղերը գրաված շախմատիստները մասնակցել են մարզային փուլի մրցումներին: Առաջնությունում առաջին տեղը գրավել է Ճամբարակ քաղաքի ներկայացուցիչ Գարիկ Մարտիրոսյանը, երկրորդ հորիզոնականում է Վերին Գետաշեն համայնքի ներկայացուցիչ Կոմիտաս Սիմոնյանը, իսկ երրորդ հորիզոնականում` Սեւան քաղաքի ներկայացուցիչ Արմեն Վարդանյանը: Մարզային առաջնությունում առաջին եւ երկրորդ տեղեր գրաված շախմատիստները իրավունք են ստացել մասնակցելու մայիսի 23-ից հունիսի 3-ը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55