Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքում իրականացվում է սուբվենցիոն երկու ծրագիր

29.08.2019

Մարտունի քաղաքում արդեն մեկնարկել է սուբվենցիոն երկու ծրագիր: Առաջին ծրագրով ասֆալտապատվում է երկու փող ոց, երկրորդ ծրագրով արդիականացվում են քաղաքի գործող չորս մանկապարտեզների բոլոր դռներն ու պատուհանները:
«Սուբվենցիոն ծրագրով սկսել ենք ասֆալտապատման աշխատանքները Վարդան Մամիկոնյան եւ Երեւանյան փողոցներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 118 միլիոն 772 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Ծրագրի իրականացման արդյունքում, երկու փողոցներում միասին վերցրած, ասֆալտապատվելու է 706 գծամետր երկարության ճանապարհ՝ 7035 քառակուսի մետր մակերեսով, բազալտե սալիկներով է պատվելու 1987 քառակուսի մետր մակերես ընդգրկող մայթեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով, որի ընդհանուր արժեքը կազմում է 16 միլիոն դրամ, սկսել ենք քաղաքի գործող բոլոր չորս մանկապարտեզների դռների եւ պատուհանների  նորացման աշխատանքները: Տեղադրվելու է 354,41 քառակուսի մետր մակերես ընդգրկող պատուհան, 12,6 քառակուսի մետր մետաղական, 7,92 քառակուսի մետր մետաղապլաստե դռներ: Ծրագրի ընդհանուր արժեքի 65 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Բոլոր ծրագրերը կավարտենք այս տարվա ընթացքում »,-հավաստեց Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59