Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կարմիրգյուղում սուբվենցիոն ծրագրով կատարվում են ջրահեռացման առուների կառուցման և մեկ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ

28.08.2019

ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի հինգ փողոցներում, արդեն երկու շաբաթ է, ինչ ընթանում են ջրահեռացման առուների կառուցման և համայնքի Ազատություն-Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ, սուբվենցիոն առաջին ծրագրով իրականացվում է 1107 մետր երկարությամբ ջրահեռացման առուների կառուցում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 13 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Սուբվենցիոն հաջորդ ծրագիրը, որով մեկնարկել են Ազատություն-Պարույր Սևակ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, ընդգրկում է 692 մետր ընդհանուր տարածություն: Այս ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 24 միլիոն 500 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Կարմիրգյուղի համայնքապետարանը: Նույն աղբյուրի հավաստմամբ սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբերի վերջ: « Համայնքի միջոցներով այս խնդիրներին տարիներ ի վեր հնարավոր չէր լինում լուծում տալ: Դրանք ընդգրկում են մեծ թաղամասեր, բազմաթիվ տնտեսություններով, և համոզված կարող եմ ասել, որ այս երկու ծրագրերի իրականացմամբ համայնքում կգրանցենք լուրջ դրական տեղաշարժ»,- իր խոսքում նշեց Կարմիրգյուղի համայնքի ղեկավարը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39