Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ 24.04.2016

Հարգելի հայրենակիցներ : 101 տարի շարունակ հայերին ցեղասպանած ու հայրենազրկած Թուրքիան ոչ միայն մինչ օրս չի ճանաչել ու քավել իր մեղքերը, այլ նաեւ տասնամյակներ շարունակ իր ազգակից երկրորդ պետություն հանդիսացող Ադրբեջանի միջոցով փորձում է հայաթափել Արցախը՝ բացահայտորեն խրախուսելով նրա ռազմական ագրեսիան եւ հայատյացությունը: Բայց Հայոց պետականության շուրջ համախմբված հայությունը, ինչպես ցույց տվեցին այս տարվա ապրիլյան դեպքերը, իր միասնությամբ ու հավաքական կամքով ոչ միայն իր մեջ հետագա ցեղասպանություններից պաշտպանվելու ուժ է գտել, այլ նաեւ՝ խաղաղ ու ստեղծագործ հայրենիք կերտելու կամք ու վճռականություն: Ազգովի խոնարհվում ենք Հայաստանի ազատության համար ընկած բոլոր հայորդիների սուրբ հիշատակի առաջ եւ պարտավորվում մեր հաղթանակներով, տուն ու հայրենիք շենացնելու ջանքերով ամոքել ...

Կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց սրբադասված նահատակների ոգեկոչման

Կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց սրբադասված նահատակների ոգեկոչման 24.04.2016

Հայոց ցեղասպանության 101-ամյա տարելիցի առթիվ ապրիլի 24-ին Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց սրբադասված նահատակների ոգեկոչման: Կարգը կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: Արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային իշխանությունների նեկայացուցիչներ, հավատավորներ, դպրոցականներ: Բարեխոսական կարգի ավարտին ներկաները Սուրբ խորանից իջեցված մոմից վառեցին մեկական մոմ և տեղափոխեցին բնակարաններ, երեկոյան կրկին այն վառելու և սրբադասված նահատակների ոգեկոչման առիթով տեղի ունենալիք մոմավառությանը միանալու նպատակով: Կիրակոս վարդապետ Դավթյանն իր խոսքում անդրադարձավ նաև ...

Մարզում ընթանում են գարնանացանի աշխատանքները

Մարզում ընթանում են գարնանացանի աշխատանքները 22.04.2016

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ապրիլ ամսվանից մեկնարկել են գարնանացանի աշխատանքները: Մարզում այս տարի նախատեսված է կատարել 58 հազար հեկտար գարնանացան: Ապրիլի 21-ի դրությամբ արդեն կատարվել է մոտ 18 հազար հեկտար գարնանացան, որից 500 հա-ն գարնանացան ցորեն, 850 հա-ն բազմամյա կերային մշակաբույսեր, մնացածը զբաղեցնում են գարու ցանքերը: Գեղարքունիքի մարզում ձմեռացումից բարեհաջող է դուրս եկել մոտ 20700 հեկտար աշնանացան ցորենը: Առաջիկա օրերին մարզի տնտեսությունները կսկսեն նաև կարտոֆիլի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքսը: Բերքի տակ մարզում կլինի 78 700 հա ցանքատարատարածություն, որը կազմում է մարզի ընդհանուր վարելահողերի 96,2 տոկոսը: Այս օրերին մարզի է ներկրվում կառավարության կողմից սուբսիդավորված դիզվառելիք, պարարտանյութեր եւ սերմացու, որոնք տնտեսություններին են...

 Առաջնագծին օգնությունները շարունակվում են

Առաջնագծին օգնությունները շարունակվում են 19.04.2016

Ապրիլի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեց սահմանին աջակցություն ցուցաբերելու հետ կապված խնդիրներ: Մարզպետն իր խոսքում նշեց, որ մարզի կազմակերպությունները շարունակում են դրամական փոխանցումներ կատարել ,,Արցախի օգնության հիմնադրամին,,, բազմաթիվ կազմակերպություններ էլ տարբեր առաջարկությունների միջոցով իրենց պատրաստակամությունն են հայտնում օգնել առաջնագծում կանգնած սահմանապահներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի Ծովագյուղ, Ձորագյուղ, Երանոս, Վարդաձոր, Ծակքար, Լիճք, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ, Գանձակ և Սարուխան համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ և համայնքապետարանների միջոցներով առաջնագծի զինծառայողներին ուղարկվող օգնության ...

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը 19.04.2016

Ապրիլի 19-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային այցով եղավ Սեւան քաղաքի համար 3 հիմնական եւ ավագ, Լճաշենի եւ Նորատուսի համար 1 միջնակարգ, Գավառի համար 4 հիմնական դպրոցներում եւ Գավառի պետական համալսարանում: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտաշես Նիկոյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը: Տեղերում Գաբրիել Ղազարյանը ծանոթացավ դպրոցների մարզադահլիճների եւ շախմատի դասասենյակների պայմաններին ու հագեցվածությանը, ֆիզկուլտուրա եւ շախմատ առարկաների դասավանդման դրվածքին: Կրթական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները նախարար...

Գեղարքունյաց  թեմն աջակցում  է   զինծառայողների ընտանիքներին

Գեղարքունյաց թեմն աջակցում է զինծառայողների ընտանիքներին 18.04.2016

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմն իր մասնակցությունն է բերում Արցախին, առաջնագծում գտնվող մեր զինվորներին ու կամավորներին, մարտական գործողությունների ժամանակ Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքներին: Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի ազգաբնակչության միջոցներով հավաքվել եւ Արցախ է հասցվել երեք բեռնատար ավտոմեքենա սննդամթերք: Օգնությունը տեղ հասցնողներին ուղեկցել են Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր- Կիրակոս վարդապետ Դավթյանը եւ Մարտունու Ծովինար համայնքի հոգեւոր հովիվ Տեր- Գեւորգ քահանա Բարսեղյանը: Նրանք այցելել են Մարտունի -2, Մարտունի- 3 զորամասեր, հանդիպում ունեցել հրամանատարական կազմի եւ զինվորների հետ: Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի ուղեկցությամբ երկրորդ այցը դեպի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55