Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  Ուժեղ քամուց  վնասվել են  մի շարք տնտեսություններ

Ուժեղ քամուց վնասվել են մի շարք տնտեսություններ 23.02.2016

Գեղարքունիքի մարզում փետրվարի 22-ի առավոտյան գրանցված ուժեղ քամիները վնասներ են պատճառել Վարդենիս քաղաքի, Խաչաղբյուր, Ծովակ, Լուսակունք, Լճավան, Կարճաղբյուր, Տորֆավան, Վանեվան, Վարդենիկ գյուղերի տնտեսություններին: Համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովների կողմից կատարված ուսումնասիրություննների նախնական տվյալներով` վերոնշյալ համայնքներում քամին մասնակիորեն տեղահանել եւ քշել է ինչպես առանձնատների, այնպես էլ օժանդակ շինությունների եւ պետական ու մասնավոր հիմնարկների տանքիներ: Վարդենիս քաղաքում, Լճավան եւ Ծովակ գյուղերում վթարների հետեւանքով ժամեր շարունակ խափանվել էր էներգամատակարարումը եւ գազամատակարարումը, որոնք ժամեր անց վերականգնվել են: Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման...

Քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ուղեցույց պլանը

Քննարկվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումների ուղեցույց պլանը 23.02.2016

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, ԵԿՄ վարչության մարզային բաժանմունքների նախագահների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Հրավիրված խորհրդակցության նպատակն էր քննարկել մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան և պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանը նվիրված մարզային միջոցառումների անցկացման ուղեցույց պլանը: Ըստ այդ պլանի մարզկենտրոն Գավառ քաղաքում ծաղիկներ կդրվեն զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին...

Գեղարքունյաց ձմեռ  Ճամբարակ քաղաքում

Գեղարքունյաց ձմեռ Ճամբարակ քաղաքում 23.02.2016

Ճամբարակի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Ճամբարակ քաղաքում անցկացվեց > մարզամշակութային միջոցառում: Մրցումները անցկացվեցին հետևյալ մարզաձևերից` մրցումներ սահնակով, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ձեռքի ուժ, աքլորախաղ, կոխ և բարձունքի գրավում: Տարբեր մարզաձևերից բարձր արդյունքներ ցույց տվեցին հետևյալ մարզիկները` Հարություն Չիլինգարյանը` կշռաքարը բարձրացրեց 103 անգամ, վերջինս հաղթեց նաև կոխ մարզաձևում: Տարբեր մարզաձևերից հաղթող ճանաչվեցին`Ռոման Դանիելյանը, Սիրակ Կիրակոսյանը, Գագիկ Հարությունյանը, Արմեն Օհանյանը և Սուրեն Օհանյանը: Միջոցառման ավարտին հաղթող մարզիկները քաղաքապետարանի կողմից արժանացան նվերների և խրախուսանքների:

 Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում 22.02.2016

Փետրվարի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային հերթական խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը նախ անդրադարձավ Հանրապետության Նախագահի վերջին ելույթին, որտեղ առաջ են քաշվում արդի աշխարհի մարտահրավերները, Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետ կապված խնդիրները, ժամանակակից ու հզոր հայրենիք կառուցելու ուրվագիծը: ,, Ժամանակակից աշխարհը փոխվում է արագորեն, փոփոխվում են պատկերացումներն ու մոտեցումները և ավելի է բարձրանում պատասխանատվությունը աշխատանքի հանդեպ: Հարկավոր է ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն, ստանձնած պարտավորությունների հանդեպ,, - նշեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը...

         ,,Գեղարքունյաց ձմեռ,,  Սևանի  N 1 հիմնական դպրոցում

,,Գեղարքունյաց ձմեռ,, Սևանի N 1 հիմնական դպրոցում 21.02.2016

Փետրվարի 18-ին Սևանի Մ.Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ > մարզամշակութային միջոցառումը: Միջոցառման մասնակիցները դպրոցի 4-9-րդ դասարանների աշակերտներն էին: Տոնախմբությունը մեկտեղել էր առողջ ապրելակերպի սիրահարներին, որոնք էլ ստեղծել էին մարզական և մրցակցային մթնոլորտ: Հնչում էր հայկական քոչարին ու յարխուշտան, տոնը հաճելի զվարճանքի վերածելու ակնկալիքով երեխաները դահուկներով, սահնակներով եկել էին, որպեսզի ժամանակը լավագույն ձևով օգտագործեն: Աշակերտները հանդես եկան ցուցադրական ելույթներով` ծանրագնդի բարձրացում, պարանի ձգում, դահուկավազք, վոլեյբոլի և ֆուտբոլի առաջնություն: Նպատակը մեկն էր. վաստակել առաջինի տիտղոսը: Վերջում երեխաները խարույկի մոտ շուրջպար բռնեցին:

Քննարկվեցին   խմելու ջրի որակի շեղումների ուսումնասիրությունների արդյունքները

Քննարկվեցին խմելու ջրի որակի շեղումների ուսումնասիրությունների արդյունքները 20.02.2016

Փետրվարի 19-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ քննարկվեցին 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում մարզի համայքներում խմելու ջրի մեջ հայտնաբերված շեղումների ուսումնասիրությունների արդյունքները եւ դրանց հատեւանքների վերացմանն ու կանխարգելմանն ուղղված խնդիրները: 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում մարզի համայքներում խմելու ջրի մեջ հայտնաբերված շեղումների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը: Նա նշեց, որ 2015 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության ՙՀիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման՚ ՊՈԱԿ-ի կողմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:01:03