Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունյաց ձմեռ-2016

Գեղարքունյաց ձմեռ-2016 19.01.2016

Հիմք ընդունելով առողջ ապրելակերպի շրջանակներում ,,Ոչ թմրամոլությանը,, խորագրով Գեղարքունիքի մարզի համայնքներում «Գեղարքունյաց ձմեռ - 2016» մարզամշակութային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու մասին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2016 թվականի փետրվարի 9-ի որոշումը, Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցը առաջիններից էր, որ նախաձեռնեց դրա իրականացումը: Մարզամշակութային այս միջոցառմանը մասնակցում էին դպրոցի I-IX դասարանների աշակերտները, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառումը լավագույնս կազմակերպելուն և անցկացնելուն նպաստում էր դպրոցամերձ տարածքի ձյունառատ խաղահրապարակը, արևոտ եղանակն ու դպրոցականների բարձր պատրաստակամությունը: Ծրագրի ընթացքում դպրոցականները միմյանց հետ մրցեցին դահուկներով, սահնակներով, VII-IX դասարանների աշակերտները փորձեցին...

2016  թվականի առաջին օրը Գեղարքունիքի մարզում ծնվել է 15 երեխա

2016 թվականի առաջին օրը Գեղարքունիքի մարզում ծնվել է 15 երեխա 08.01.2016

2016 թվականի հունվարի 1-ին Գեղարքունիքի մարզում միանգամայն առողջ վիճակում լույս աշխարհ են եկել 15 երեխա: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության կողմից տրամադրված տեղեկատվության` այս տարվա առաջին օրը ծնունդներ ունեցել են ինչպես Մարտունու ծննդատունը, այնպես էլ Գավառի բժշկական կենտրոնի, Ճամբարակի առողջության կենտրոնի, Վարդենիսի եւ Սեւանի հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքները: Հունվարի 1-ին 8 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, երկուական երեխա` Գավառի բժշկական կենտրոնի, Վարդենիսի եւ Սեւանի հիվանդանոցների եւ 1 երեխա` Ճամբարակի առողջության կենտրոնի ծննդաբերական բաժանմունքներում: Ծնված 15 երեխաներից 9-ը տղաներ են, 6-ը` աղջիկներ:

Գեղարքունիքի մարզի  բժիշկները  արտակարգ ռեժիմի պայմաններում բարեխղճորեն են կատարել իրենց պարտքը

Գեղարքունիքի մարզի բժիշկները արտակարգ ռեժիմի պայմաններում բարեխղճորեն են կատարել իրենց պարտքը 08.01.2016

Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունները, տարեսկզբի տոնական շաբաթվա ընթացքում աշխատել են արտակարգ ռեժիմով` ժամանակին հասցնելով սպասարկել բոլոր կանչերը ձյան ու բքի պատճառով ճանապարհներին առաջացած արտակարգ իրավիճակի պայմաններում: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանի հավաստմամբ` տոնական օրերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատությունների շտապբուժօգնության ծառայություննները ստացել են 371 կանչ, որոնք հիմնականում կապված են եղել սրտային անբավարարության, զարկերակային գերճնշման, ջերմության, ինչպես նաեւ տրավմաների հետ։ Գեղարքունիքի մարզում 2016 թվականի հունվարի...

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքը Ամանորի  եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 30.12.2015

Հարգելի հայրենակիցներ: Անցնող տարում մեր մարզն ապրեց խաղաղ, անվտանգ, աշխատանքային որոշակի հաջողություններով նշանավորված տարի: Նկատելի ձեռքբերումներ արձանագրվեցին գյուղատնտեսության, առողջապահության, ճանապարհաշինության, քաղաքաշինության, բնապահպանության, կենսագործունեության այլ ոլորտներում, որոնք մեզ համար կայուն հիմք են ստեղծել` գալիք տարում ավելի եռանդով ու ոգեւորությամբ հայրենաշինությանը նոր թափ հաղորդելու համար: Թող գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը լույսով, սիրով ու երջանկությամբ...

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն  ամանորյա նվերներ հանձնեց Գավառի մանկատան սաներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ամանորյա նվերներ հանձնեց Գավառի մանկատան սաներին 26.12.2015

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով Գավառի մանկատան սաներին այցելեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը: Ազգային ժողովի նախագահը շրջայց կատարեց մանկատանը, զրուցեց մանկատան սաների հետ, ծանոթացավ նրանց խնամքի եւ կենցաղային պայմաններին:Մանկատան սաները հյուրերին ողջունեցին ու պատվեցին «Ձյունե թագուհին» հեքիաթի բեմականացմամբ: Գալուստ Սահակյանը Գավառի մանկատան աշխատակիցների եւ սաների հետ կիսվեց իր տպավորություններով.«Երբ ժպտում են երեխաները, դա արդեն հպարտացնում է մեզ: Հիմա մենք պետք է ոչ միայն մտածենք մակատան սաներին հոգ տանելու...

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը 25.12.2015

Դեկտեմբերի 25–ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի տարեվերջյան նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Նիստի օրակարգում քննարկվեց երեք հարց`«2015 թվականի դեկտեմբերի21 –ի դրությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման մասին»,«ՀՀ Գեղարքունիքի մարզի 2015 թվականի գյուղատնտեսական ցուցանիշների ամփոփման մասին», «Սեւանա լճում ձկան ձվադրման հետ կապված` ձկնորսության արգելման աշխատանքների իրականացման մասին»: Օրակարգային առաջին հարցի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 21–ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը կազմել է 90,2 տոկոս:Առավել բարձր արդյունք ապահովել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38