Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային  այցը Գեղարքունիքի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 21.08.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 20-ին հերթական աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով: Նախարարը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում դիտարկել է կարտոֆիլի ցանքատարածությունները: Սոթք համայնքում 80 հեկտար տարածքի վրա միջահաս և վաղահաս կարտոֆիլի ցանք է կատարվել, բերքահավաքը նախատեսում են սկսել 1-2 օրից, բերքատվությունը նախորդ տարվանից բարձր է. ընդհանուր առմամբ հեկտարից 40- 45, առանձին հատվածներում նույնիսկ`50-70 տոննա բերք է ակնկալվում ստանալ: Իրացման խնդիր չունեն, այս պահին կարտոֆիլը գնում են անմիջապես դաշտից 160 դրամով, սպառումը տեղական շուկայում...

 Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց բուժաշխատողներին

Գեղարքունիքի մարզպետը խրախուսեց բուժաշխատողներին 21.08.2015

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու և մասնագիտական բարձր հմտությունների համար օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով և փոքրիկ հուշանվերով խրախուսեց Գեղարքունիքի մարզի ,,Մարտունու բժշկական կենտրոնի,, ՊՓԲԸ բուժաշխատողներ` Մանուկ Երիցյանին, Ազատուհի Սեդրակյանին և Գոհար Բարսեղյանին: Բժիշկները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին ուշադրության արժանացնելու համար, միաժամանակ պարտավորվեցին ծառայել համբերատար և բարեխիղճ, արժանավայել կերպով կատարելով իրենց առջև դրված պարտականությունները:

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի տարածքում ծանոթացավ բերքահավաքի ընթացքին

Գեղարքունիքի մարզպետը Վարդենիսի տարածքում ծանոթացավ բերքահավաքի ընթացքին 19.08.2015

Օգոստոսի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածքի համայնքներում: Այրք համայնքի ցանքատարածություններում մարզպետը ծանոթացավ ցորենի բերքահավաքի ընթացքին, մասնագետների հետ քննարկեց կարտոֆիլի ցանքատարածություններից ակնկալվող բերքի ցուցանիշներին վերաբերող հարցեր: Այրք համայնքում այս տարի 600 հեկտար տարածության վրա կատարվել է հացահատիկի, իսկ 65 հեկտարի վրա` կարտոֆիլի ցանք: Համայնքի ղեկավար Արտյոմ Շաբոյանի հավաստմամբ գարու միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմում է 15 ցենտներ, առանձին հատվածներում ավելի քան 20 ցենտներ, իսկ ցորենի միջին բերքատվությունը ...

,,Միասին-2015,, ճամբարը կրկին  Սևանա լճի ափին է

,,Միասին-2015,, ճամբարը կրկին Սևանա լճի ափին է 19.08.2015

Օգոստոսի 17-ից «Սեւան» ազգային պարկի տարածքում գործում է «Միասին» երիտասարդական շարժման կողմից կազմակերպված «Միասին-2015» Համահայկական Երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբարը : Արդեն յոթերորդ տարին է ինչ այն կազմակերպվում է Սևանա լճի ափին, անտառապատ հատվածում: Ճամբարը գործելու է 1 հերթափոխով, որի ընթացքում իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Երեւանից, ՀՀ մարզերից և Արցախից ժամանած 16-23 տարեկան 500 երիտասարդներ, ընդգրկված` 18 ջոկատներում: Ճամբարային առօրյային այսօր տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Մարզպետի տեղակալը շրջեց ,,Միասին,,-ի տարածքում, ծանոթացավ երիտասարդների համար ստեղծված կացարանային պայմաններին, նրանց զբաղվածությանը, զրուցեց ճամբարականների հետ...

Աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում 17.08.2015

Օգոստոսի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Նախ անդրադարձ եղավ նախորդ խորհրդակցությանը արձանագրված հանձնարարականների կատարմանը և ընթացքին, ապա խոսվեց առաջիկա անելիքների մասին: Մարզի ղեկավարը խոսեց Սևանի տարածաշրջանի մի քանի դպրոցներում իր աշխատանքային այցի ընթացքում արձանագրած հարցերի շուրջ: Մասնավորապես ոլորտի կրթական, քաղաքաշինական խնդիրները և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները արագացված տեմպերով ավարտին հասցնելու, դպրոցական գույքի ձեռքբերման և տրամադրման, քաղաքի դպրոցամերձ թաղամասերում ջրամատակարարման տևողության երկարացման, մի շարք այլ անելիքների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզում բերքահավաքի ընթացքին վերաբերող հարցեր, մարզպետի կողմից տրվեց հանձնարարական` հացահատիկի և այլ մշակաբույսերի իրացման ուղղությամբ աշխատանքներ տանելու համար: Խոսելով Գավառ-Մարտունի ավտոճանապարհին ...

Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքիմարզում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքիմարզում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին 15.08.2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաք : Առաջին կանգառը քաղաքի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզն էր: Վարչապետը ծանոթացել է այնտեղ ստեղծված պայմաններին: Երկար տարիներ մանկապարտեզում հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել, և այժմ այն գտնվում է անմխիթար վիճակում: Մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունել 110 երեխայի, սակայն ներկայումս նախակրթական հաստատություն է հաճախում 60 երեխա: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչություններին առաջիկայում նախապատրաստել մանկապարտեզի հիմնանորոգման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38