Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին 29.04.2015

Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց դեսպան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանին, Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասին, Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանին, Եվրոպական Միության պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազարյանին: Այցը կրում էր ճանաչողական բնույթ, որի ընթացքում կողմերը քննարկեցին տարաբնույթ հարցեր:

 Աշխատանքային հերթական այց Վարդենիսի տարածքում

Աշխատանքային հերթական այց Վարդենիսի տարածքում 29.04.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ապրիլի 28-ին աշխատանքային այցով եղավ Վարդենիսի տարածքում: Վարդենիսի քաղաքապետարանում մարզի ղեկավարը հանդիպում ունեցավ Վարդենիս քաղաքային համայնքի, տարածքի Մաքենիս, Ազատ, Լճավան, Ներքի Շորժա, Ջաղացաձոր, Ակունք գյուղական համայնքների ղեկավարների հետ, որի ընթացքում քննարկվեցին համայնքներում առկա սոցիալ-տնտեսական մի շարք հիմնախնդիրներ: Մարզպետը անդրադարձավ համայնքներում գործավարական փաստաթղթերում նկատված բացթողումներին և հորդորեց դրանք շտկել սեղմ ժամկետում: Ռաֆիկ Գրիգորյանը համայնքների ղեկավարներին առաջարկեց համայնքներում ՏԻՄ հետ կապված...

Տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման   մարզային      հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման մարզային հանձնաժողովի հերթական նիստը 29.04.2015

Ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման Գեղարքունիքի մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամ, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը մասնակիցներին ներկայացրեց մարզային միջոցառումների ծրագրի ...

Դաս-միջոցառում   նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 131-ամյակին

Դաս-միջոցառում նվիրված Դանիել Վարուժանի ծննդյան 131-ամյակին 27.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում շարունակվում են կյանքի կոչվել միջոցառումներ, բաց դասեր, գրական-երաժշտական ցերեկույթներ և այլ բնույթի նախաձեռնություններ: Գավառ քաղաքի N5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների ուժերով դպրոցում անցկացվել է դաս-միջոցառում` նվիրված հայ եղեռնազոհ բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 131-ամյակին: Միջոցառումը կազմակերպել և անցկացրել է դպրոցի հայոց լեզու և հայ գրականություն առարկայի ուսուցչուհի Նորա Գոզեյանը: Մինչ դասի մեկնարկը մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգել են Մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը...

Հիշում եմ և պահանջում… վերտառությամբ  միջոցառումների շարքը  ՝  Վարդենիսի N 2 հիմնական  դպրոցում

Հիշում եմ և պահանջում… վերտառությամբ միջոցառումների շարքը ՝ Վարդենիսի N 2 հիմնական դպրոցում 27.04.2015

Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոցում շարունակվում են հիշատակի միջոցառումները ՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելեցին: Ապրիլ ամվա առաջին շաբաթից սկսած դպրոցի բոլոր դասարաններում անցկացվել են զրույց -դասախոսություններ ,,Ի՞նչ է ցեղասպանությունը,,, ,,Օսմանյան Թուրքիայի վարած հայահալած քաղաքականությունը 1896-1923 թթ-ին,, և ,,Հայ վրիժառուները,, թեմաներով, որոնք դպրոցականների համար ունեցել են ուսուցողական և ճանաչողական մեծ նշանակություն: Անցած շաբաթվա ընթացքում, միմյանց հաջորդելով, դպրոցում անցկացվել են ցեղասպանության թեմայով դասղեկական բաց դասեր ...

     Անտառատունկ`  ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ

Անտառատունկ` ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ 27.04.2015

,,Սեւան,, Ազգային պարկ,,-ի Մարտունու մասնաճյուղում ավարտվեց 6 հեկտար անտառատունկը, որի շրջանակներում հիմնվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա հիշատակը հավերժացնող 1 հեկտար պուրակ: Ըստ մասնաճյուղի տնօրեն Համլետ Ղիմոյանի, անտառատունկը եւ պուրակի հիմնումը կատարվել են Երանոս գյուղի հարակից տարածքի լճափնյա անտառային հողերում: Տնկվել են 1,5-ից մինչեւ 2,5 մետր բարձրության 10 հազար երկու տարեկան կանադական սլացիկ բարդիներ: Տունկը սկսվել է ապրիլի առաջին օրերից եւ ավարտվել ապրիլի 27-ին: ,,Աշխատանքները նախատեսված էր ավարտել մինչեւ ապրիլի 24-ը, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03