Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն՝ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում 2019 թվականին նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ

15.03.2019

2019 թվականին մարտի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի 43 համայնքներից ՀՀ կառավարություն սուբվենցիոն նպատակով ներկայացվել է 107 ծրագրային հայտ: Գեղարքունիքի մարզից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը, ըստ նախնական հայտերի, կազմում է մոտ 4.664.045.1 ՀՀ դրամ:
Ներկայացված բոլոր ծրագրային հայտերն ուղղված են համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ու սոցիալ-տնտեսական նշանակության խնդիրների կարգավորմանը։
Այդ ծրագրային հայտերով նախատեսվում է.
1.Ջրահեռացում, խմելու և ոռոգման ջրի ներքին և արտաքին ցանցերի կառուցում և վերանորոգում, ոռոգման ջրանցքի, մայր ջրատարի հիմնանորոգում, փողոցների ջրամատակարարման համակարգի և ջրամբարի կառուցում, կիսախողովակների տեղադրում - Ծակքար, Կարմիրգյուղ, Զովաբեր, Ավազան, Սոթք, Խաչաղբյուր, Լճավան, Լուսակունք, Ձորագյուղ, Գեղհովիտ, Վարդաձոր, Նորակերտ, Վերին Գետաշեն, Լանջաղբյուր, Վարդենիկ, Մադինա, Սարուխան, Գանձակ, Ճամբարակ, Շատվան, Տրետուք, Կուտական, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Ազատ, Շատվան, Կութ, Դրախտիկ, Նորաբակ, Ջիլ, Աղբերք, Աստղաձոր, Ակունք, Վարդենիս համայնքներում և բնակավայրերում:
2.Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, ասֆալտբետոնյա ծածկույթի, մայթերի և պուրակների հիմնանորոգում, գերեզմանոց տանող ճանապարհի բարեկարգում, համայնքային նշանակության փողոցների արդիականացում –Ծովազարդ, Գեղարքունիք, Ճամբարակ, Վարդենիս, Վերին Գետաշեն, Ծակքար, Մարտունի, Լիճք, Վարդենիկ, Ծովինար, Գավառ, Հայրավանք, Կարմիրգյուղ, Շողակաթ, Երանոս, Գեղհովիտ, Աստղաձոր, Սևան, Ծովագյուղ, Ներքին Գետաշեն, Լճաշեն, Ծովասար, Ակունք, Մեծ Մասրիկ համայնքներում: 

3.Փողոցներում լուսավորության ցանցերի, պուրակների, զբոսայգիների, խաղահրապարակների կառուցում և հիմնանորոգում – Ծովակ, Լճաշեն, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիկ, Մադինա, Մաքենիս, Գանձակ, Նորատուս, Շողակաթ, Աղբերք, Դրախտիկ, Ջիլ, Արտանիշ, Ծափաթաղ, Երանոս, Վարսեր, Սարուխան, Վարդենիս, Ներքին Գետաշեն  համայնքներում և բնակավայրերում:
4. Մանկապարտեզների կառուցում, մասնակի կամ կապիտալ վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, մշակույթի տների կառուցում և հանդիսությունների սրահների ներքին հարդարում, մասնակի հիմնանորոգում, հիմքի ուժեղացում, թանգարանի կառուցում, բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի հիմնանորոգում, համայնքային ենթակայության շենքերի դռների և պատուհանների թարմացում –Լճաշեն, Ծովագյուղ, Երանոս, Սարուխան, Գեղարքունիք, Մեծ Մասրիկ, Վաղաշեն, Զոլաքար, Մարտունի, Ծակքար, Դդմաշեն, Լճափ, Ծովասար, Ծովինար, Մաքենիս, ճամբարակ, Վարդենիս , Ծովակ համայնքներում:
5. Էլ. ենթակայանի կառուցում, թաղամասի գազիֆիկացում, գազատարի անցկացում, տեխնիկայի ձեռքբերում – Ներքին Գետաշեն, Դրախտիկ և Ծովագյուղ համայնքներում և բնակավայրում:
Սուբվենցիոն ծրագրերի ներկայացման հարցում առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Շողակաթ համայնքը՝ 14 ծրագրային հայտ, Գեղամասար համայնքը՝ 11 ծրագրային հայտ,Վարդենիս համայնքը՝ 10 ծրագրային հայտ, Ճամբարակ համայնքը՝ 8 ծրագրային հայտ, Սարուխան համայնքը՝ 5 ծրագրային հայտ, Ծակքար և Լճաշեն համայնքները՝ 4-ական ծրագրային հայտ: Եվս 7 համայնք ներկայացրել է 3-ական ծրագրային հայտ:
«Շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարներին՝ տեղական բյուջեի միջոցները սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը նպատակաուղղելու և համայնքներում սոցիալ-տնտեսական նշանակության կարևորագույն խնդիրները կարգավորելու համար: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչությանը և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնին ՝ մարզի համայնքների հետ համագործակցված և նպատակամղված աշխատանք իրականացնելու համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11