Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորատուսում բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար

Նորատուսում բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-խաչքար 22.04.2015

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հանդիսավորությամբ բացվեց եւ օծվեց Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքար: Հուշարձան-խաչքարը կերտել են նորատուսցի քանդակագործ եղբայրներ Հովիկ եւ Խաժակ Կոստանյանները: Հուշարձանը պատվիրվել եւ պատրաստվել է Նորատուսի գյուղապետարանի միջոցներով, որի համար տեղական բյուջեից ներդրվել է 5 միլիոն 400 հազար դրամ: Հուշարձանն իր հանգրվանն է գտել Հայրենական մեծ պատերազմում զոհված նորատուսցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում: Այն ունի 3,70 մետր բարձրություն եւ 2,60 մետր լայնություն: Հայոց ցեղասպանության զոհերի հարյուրամյա հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարի բացման հանդիսությանը մասնակցեցին...

Գավառի երկրագիտական թանգարանում  ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետ քաղաքում հանգրվանած հայերի լուսանկարները եւ գրավոր հուշերը

Գավառի երկրագիտական թանգարանում ցուցադրվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետ քաղաքում հանգրվանած հայերի լուսանկարները եւ գրավոր հուշերը 22.04.2015

Գավառի երկրագիտական թանգարանում նույն հաստատության տնօրինության եւ աշխատակիցների ջանքերով կազմակերպվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ Նոր Բայազետում հաստատված ընտանիքների լուսանկարների եւ գրավոր հուշերի թեմատիկ ցուցադրություն: Ցուցադրությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունից վերապրած եւ Նոր Բայազետում բնավորված երկու տասնյակից ավելի հայերի...

ՏԿԱԻՆ փողային նվագախումբը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված համերգ տվեց Գավառ քաղաքում

ՏԿԱԻՆ փողային նվագախումբը Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված համերգ տվեց Գավառ քաղաքում 21.04.2015

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում Գավառ քաղաքի մշակույթի պալատում հատուկ համերգով հանդես եկավ ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը: Նվագախմբի նախաձեռնությանն աջակցել էին Գեղարքունիքի մարզպետարանը եւ Գավառի քաղաքապետարանը:Նվագախմբի ոգեկոչման եւ խնկարկման հանդիսությունը կրում էր ՙՈղբամ մեռելոց, կոչեմ ապրողաց՚ խորագիրը: Փողային նվագախմբի կատարումները դիտելու էին եկել Գավառի տարածքի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ,կրթամշակութային հաստատությունների...

 Տեղի ունեցավ   հուշարձան-խաչքարի բացման արարողություն

Տեղի ունեցավ հուշարձան-խաչքարի բացման արարողություն 18.04.2015

,,Հացառատի զարգացման բարեգործական հիմնադրամի,, միջոցներով Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում ապրիլի 18-ին բացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հուշարձան-խաչքար: Այն տեղադրվել է թաղամասի` Հայրենական մեծ պատերազմում զոհված հացառատցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, ծնունդով հացառատցի անվանի մտավորականներ, երկրապահներ, հացառատցիներ: Հուշարձան-խաչքարի բացման նախապատվությունը տրվեց Հացառատից Արցախյան ազատամարտում զոհված ազտամարտիկների ծնողներին...

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 8-րդ մրցույթի մարզային փուլում

«Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական 8-րդ մրցույթի մարզային փուլում 18.04.2015

,,Երգող Հայաստան,, մանկապատանեկան երգչախմբերի 8-րդ հանրապետական մրցույթի Գեղարքունիքի մարզային փուլն անցկացվեց ապրիլի 16-ին` Գավառի երաժշտական դպրոցի դահլիճում: Մասնակցում էին Կարմիրգյուղի և Նորատուսի արվեստի, Գավառի, Գանձակի, Վարդենիսի N1 և N2 երաժշտական դպրոցների մանկական երգչախմբերը: Գավառի և Վարդենիսի N1 երաժշտական դպրոցների երգչախմբերը ընդգրկված էին «մեծերի երգչախումբ» , իսկ մյուս դպրոցների երգչախմբերը` «փոքրերի երգչախումբ» տարիքային խմբում: Մրցույթի մասնակիցները ներկայացրել էին տարբեր բնույթի 4 ստեղծագործություն, որոնցից երկուսը պարտադիր ստեղծագործություններ էին: Այդ ստեղծագործործությունների կատարումները նվիրված էին Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ մշակույթի նախարարության...

Խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ 17.04.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ կայացած հերթական աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր մարզի 18 համայնքերում հողի հարկի հավաքագրման ցածր ցուցանիշների շտկման հետ կապված խնդիրներին: խորհրդակցությանը հրավիրված էին համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների հաշվապահներ եւ պատասխանատու աշխատակիցներ, Գեղարքունիքի մարզպետարանի ֆինասական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ղեկավար կազմը, անշարժ գույքի պետական գրանցում իրականացնող կառույցների ներկայացուցիչներ: Համայնքերում հողի հարկի կատարման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մարզպետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Աղեկյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03