Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարդենիկում անցկացվեց շախմատի մարզային առաջնություն

07.03.2019

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում անցկացվեց շախմատի մարզային առաջնություն, որին մասնակցեցին մինչև 10, 12, 14 և 16 տարեկան պատանի շախմատիստները: Ինչպես ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, շախմատի մարզային առաջնությանը նախորդել էր փետրվար ամսին կայացած տարածքային փուլը, որին մասնակցել էին ՀՀ շախմատի ակադեմիայի Սևանի, Գավառի, Սարուխանի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Վարդենիկի մասնաճյուղերի 250 պատանի շախմատիստներ: Մարզային փուլում ուժեղագույնների կոչումն էին վիճարկում տարածքային փուլի հաղթողները: Մրցաշարի բացմանը մասնակցեց և ողջույնի խոսքով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը: Ծավալված համառ ու անզիջում պայքարում մինչև 10 տարեկանների խմբում առաջին մրցանակին արժանացավ ՀՀ շախմատի ակադեմիայի Գավառի մասնաճյուղը ներկայացնող Մհեր Գայրանյանը: Նույն տարիքային խմբում երկրորդ մրցանակը բաժին հասավ Մարտունի քաղաքը ներկայացնող Էդմոն Սահակյանին, երրորդ մրցանակը՝ Վարդենիսը ներկայացնող Հրանտ Մխիթարյանին:
Մինչև 12 տարեկանների խմբում առաջին տեղը գրավեց Վարդենիկը ներկայացնող Նարեկ Սարգսյանը, երկրորդ տեղը՝ Ճամբարակը ներկայացնող Կարո Սարգսյանը, երրորդ տեղը՝ Մարտունին ներկայացնող Ալեքս Մելքոնյանը:
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում առաջին տեղը գրավեց Գավառ քաղաքը ներկայացնող Տիգրան Գայրանյանը, երկրորդ տեղը՝ Վարդենիս քաղաքը ներկայացնող Վիգեն Խաչատրյանը, երրորդ տեղը՝ Վարդենիկը ներկայացնող Սպարտակ Ղազարյանը:
Մինչև 16 տարեկանների մրցաշարում առաջին տեղը գրավեց Վարդենիկը ներկայացնող Ալիկ Խաչատրյանը, երկրորդ տեղը՝ Գավառ քաղաքը ներկայացնող Վարդան Սարգսյանը, երրորդ տեղը՝ Վարդենիկը ներկայացնող Տիգրան Զիրոյանը: ՀՀ շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ, մրցաշարի գլխավոր մրցավար Մերուժան Հայրապետյանը հրապարակեց արդյունքները, որից հետո Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հաղթողներին պարգևատրեց Գեղարքունիքի մարզպետի հավաստագրերով ու հուշամեդալներով: Վարդենիկ համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը հաղթողներին պարգևատրեց պատվոգրերով և հուշանվերներով: Հաղթողներից ձևավորվեց մարզի հավաքական թիմը, որը 2019 թվականի մարտի 23-29-ին կմասնակցի հանրապետական առաջնության կիսաեզրափակիչ փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36