Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ

Մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ 31.03.2015

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունում ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները եւ հաղթողները Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ երաշխավորվել են՝ մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: Մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի տվյալներով, Գեղարքունիքի մարզից դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 84 աշակերտ: Օլիմպիադան անցկացվում է 16 առարկայից...

 Անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը

Անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը 31.03.2015

Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի առաջնության մարզային փուլը: ,, ՀՀ դպրոցականների 24-րդ մարզական խաղեր,, ծրագրի շրջանակներում առաջնությանը մասնակցում էին Գավառի N 2 ,Ներքին Գետաշենի միջնակարգ դպրոցների տղաների եւ աղջիկների, Սեւանի ավագ դպրոցի աղջիկների, Գեղարքունիքի, Դդմաշենի, Ակունքի միջնակարգ եւ Ճամբարակի ավագ դպրոցների տղաների թիմերը: Վոլեյբոլի մարզային փուլին նախորդել էր տարածքային փուլը, որին մասնակցել էին մարզի հանրակրթական դպրոցների թիմերը: Առաջնության մարզային փուլում հաղթողներ ճանաչվեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տղաների եւ Սեւանի ավագ դպրոցի աղջիկների թիմերը: Նրանք առաջիկայում կմասնակցեն միջմարզային փուլին...

Պատարագ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին  եկեղեցում

Պատարագ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում 29.03.2015

Այսօր Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ծաղկազարդի պատարագ: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որտեղ ժողովուրդը նրան դիմավորում է արմավենու կամ ձիթենու ճյուղերով, Հիսուսի ոտքերի տակ փռելով իրենց հանդերձները և արտահայտելով ,,Օրհնյալ է Տիրոջ անվամբ եկողը,, խոսքերը: Սուրբ պատարագը մատուցվեց Գեղարքունյաց թեմի հոգևոր առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ: Պատարագին մասնակցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, թեմական խորհրդի անդամեր, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների պետեր, համայնքների ղեկավարներ, մանկավարժական կոլեկտիվներ ...

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների հետ կապված խնդիրներ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների հետ կապված խնդիրներ 26.03.2015

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկումը նվիրված էր ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների արդյունավետության ապահովման հետ կապված խնդիրներին: Քննարկումը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի վեց բուժհաստատությունների տնօրեններ եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Քննարկումը հիմնականում անդրադարձավ ...

Ձորագյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը

Ձորագյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը 24.03.2015

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում ավարտվեց շախմատի տղամարդկանց համայնքային առաջնությունը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի մեկդարյա տարելիցի հիշատակին եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանի տեղեկացմամբ նախապես մասնակցության հայտ էին ներկայացրել 25-ից մինչեւ 70 տարեկան 16 խաղացող: Յուրաքանչյուրն անցկացրել է 15 հանդիպում: Մոտ մեկ ամիս տեւած առաջնությունում առաջին տեղը գրավել է 35-ամյա Սարմեն Սահակյանը, երկրորդ տեղը՝ 30-ամյա Մանֆրեդ Դավթյանը եւ երրորդ տեղը՝ 50-ամյա Հենզել Շառոյանը ...

Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները

Ամփոփվել են մարզպետարանների 2014 թ. գործունեության արդյունքները 23.03.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է հանրապետության մարզպետարանների՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Գործունեության արդյունքները ներկայացրել են հանրապետության բոլոր մարզպետները: Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:Մարզպետները ներկայացրել են իրենց գլխավորած մարզերում ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման, բնակֆոնդի արդիականացման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38