Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայոց բանակ ճանապարհվեցին ճամբարակցի նորակոչիկները

17.01.2019

Գեղարքունիքի մարզային զիվորական կոմիսարիատի Ճամբարակի տարածքային բաժանմունքից հունվարի 17–ին հանդիսավոր կերպով Հայոց բանակ մեկնեց 2019 թվականի ձմեռային զորակոչի ենթակա ճամբարակցի նորակոչիկների առաջին խումբը: Նորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու և զինվորական ծառայության ճանապարհելու նպատակով զինկոմիսարիատի Ճամբարակի բաժանմունք էին այցելել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմիսարիատի, ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, ընկերներ ու հարազատներ:
Գրանցումից և բուժզննությունից հետո զինկոմիսարիատի բակում նորակոչիկներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը
«Սիրելի նորակոչիկներ, այսօր դուք համալրում եք Հայոց բանակի շարքերը և զինվորագրվելու եք մեր հայրենքիքի սահմանների պաշտպանությանը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունն առաջին հերթին անցնի խաղաղ պայմաններում, իսկ դուք տուն վերադառնաք փառքով ու պատվով: Հարգարժան ծնողներ, ձեզ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր զավակներին արժանիորեն դաստիարակելու և նրանց մեջ հայրենասիրություն սերմանելու համար»,-նշեց մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը:
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց նաև Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյանց թեմի Ճամբարակ համայնքի հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը:
Այնուհետ նորակոչիկները հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնեցին ծառայության: Նորակոչիկները եւ նրանց բանակ ճանապարհող պաշտոնյաները Աղբերք բնակավայրի ճանապարհին ծաղիկներ խոնարհեցին 2018թվականի հունվարի 7-ին հակառակորդի կրակոցից Արցախում զոհված Վաչե Չիլինգարյանի հիշատակն հավերժացնող հուշաղբյուրին:
Նորակոչիկներին ճանապարհելու արարողության ավարտից հետո Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանն այցելեց Ճամբարակի առողջության կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին և բուժսպասարկման պայմաններին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:28:50