Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչություն

18.01.2019

Հունվարի 18-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչություն:Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետը մարզպետին ներկայացրեց ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ անձնակազմին, կառուցվածքը, աշխատանքային պայմանները եւ տեխնիկական հագեցվածությունը: Ըստ վարչության պետի զեկուցման՝ վարչության բոլոր ստորաբաժանումները կատարում են շուրջօրյա ծառայություն, հիմնականում ապահովված են տեխնիկական միջոցներով ու կադրերով, իսկ աշխատանքային որոշ պայմանների բարելավման նպատակով վարչական շենքում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Մարզպետը ծանոթացավ նաեւ համակարգի համար առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներին, զրուցեց սպայական անձնակազմի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ: «Այս ամսի վերջին ծրագրված է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության 2018 թվականի տարեկան հաշվետվությունը, ուստի հարկ համարեցինք մինչ այդ ավելի մոտիկից ծանոթանալ համակարգի ձեռքբերումներին ու հիմնախնդիրներին: Պետք է ասեմ, որ մեր մարզի փրկարարները, կապված եղանակային պայմանների հետ, թեեւ գործում են ծանրաբեռնված, սակայն կարողանում են արագորեն արձագանքել արտակարգ դեպքերին՝ սպասարկելով բոլոր կանչերը: Ուրախացրեց նաեւ այն, որ վարչական շենքի որոշ մասերում այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ՝ աշխատանքային պայմանների բարելավման նպատակով: Հուսանք, որ դրանք կնպաստեն փրկակարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59