Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստը

16.01.2019

Հունվարի 16-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
Նիստին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի անդամներ` 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնի պետ Անդրանիկ Գյուլբեկյանը, Սեւանի բաժնի պետ Արմեն Վարդանյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Շմավոնյանը:
Նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարը զեկուցեց 2019 թվականի ձմեռային զորակոչի աշխատանքների ընթացքի մասին, հավաստելով, որ մեկնարկած զորակոչն ընթանում է մշակված կանոնակարգին համապատասխան, առանց խոչընդոտների, միաժամանակ առկա է անհրաժեշտ մարդկային ռեսուրսը՝ մարզին տրված պլանային առաջադրանքի կատարման համար:
Քննարկվեցին զորակոչի ենթակա երիտասարդներին օրենքով սահմանված կարգով տարկետում տալու մասին եւ մի շարք այլ բովանդակության հարցեր, որոնք ներկայացվել էին զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում: Խոսվեց նաև զինծառայությունից խուսափողների հայտնաբերման, բժշկական հետազոտությունների պատշաճ եւ օրենքով սահմանված կարգով անցկացմանը վերաբերող թեմաների մասին:
Ամփոփելով նիստը՝ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը տվեց համապատասխան հանձնարարականներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39