Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Կամրջակ» ՍԲՀԿ-ն նախատեսել է կարտոֆիլի սերմացու տրամադրել մարզի կարիքավոր ընտանիքներին

21.01.2019

Հունվարի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Կամրջակ» սոցիալական բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավար Մարիա Գորիսին և «Ագրոբիզնես» ՍՊԸ տնօրեն Արմեն Ստեփանյանին:
Ինչպես նշեցին կազմակերպությունների ղեկավարները, իրենք համատեղ նախատեսել են մարզում կյանքի կոչել մի ծրագիր, որի հիմքում ընկած է կարիքավոր ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու գաղափարը: Ծրագրի պատասխանատուները նպատակ ունեն՝ մարզպետարանի աջակցությամբ ձեռք բերել մարզի կարիքավոր ընտանիքների ցանկ, որի հիման վրա էլ այս գարնանը անվճար հիմունքներով նրանց կտրամադրվի նախատեսված 130-140 տոննա կարտոֆիլի սերմացուն:
Գնել Սանոսյանը ողջունեց ներկայացրած գաղափարը և պատրաստակամություն հայտնեց՝ աջակցել և հետևողական լինել դրա կյանքի կոչմանը՝ սկսած ցուցակագրումից մինչև բերքահավաք և դրա իրացում: «Ես ևս ցանկանում եմ սերտ համագործակցություն ծավալել նշված ծրագրի իրականացման ընթացքում, որպեսզի ցուցաբերվող աջակցությունը գտնի ճիշտ հասցեատիրոջը: Ես լիահույս եմ, որ այդ դեպքում սերմացուն կստանա նա, ով կարիքն իսկապես շատ ունի: Ես նաև առաջարկում եմ՝ նախատեսված խմբաքանակը բաշխել ավելի շատ թվով համայնքների, որպեսզի ավելի շատ կարիքավոր ընտանիքներ հնարավորություն ունենան իրենց հոգսը հոգալ»,- նշեց մարզպետը:
Գնել Սանոսյանի անմիջական հանձնարարությամբ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության միջոցով սեղմ ժամկետում կկազմվի սերմացու ստացող շահառուների ցանկը, որպեսզի գարնանացանից առաջ այն ներկրիվի համայնքներ և բաշխվի հասցեատերերին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55