Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց նոր բժշկական կենտրոն կառուցելու վերաբերյալ  հարցեր

Քննարկվեց նոր բժշկական կենտրոն կառուցելու վերաբերյալ հարցեր 23.03.2015

Մարտի 23-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն ընդունեց ՀՀ Առողջապահության նախարարության ,,Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ,,-ի տնօրեն Նելսոն Զուլոյանի ղեկավարած աշխատանքային խմբին: Հանդիպման ընթացքում վերջիններս մարզի ղեկավարի հետ քննարկեցին Սևան քաղաքում Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ նոր բժշկական կենտրոն կառուցելու հետ կապված հարցեր: Ծրագրի ընթացքի վերաբերյալ ձևավորվեց միասնական մոտեցում: Համաձայն կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, առաջիկայում կհայտարարվի մրցույթ և հաղթող կազմակերպության...

Մարզում  ընթանում են  ճանապարհների մաքրման աշխատանքներ

Մարզում ընթանում են ճանապարհների մաքրման աշխատանքներ 22.03.2015

Գեղարքունիքի մարզում մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերը տեղացած ձյան բարձրությունը հասնում է մինչեւ 35, առանձին համայնքների ղեկավարների տեղեկացմամբ նույնիսկ 50 սանտիմետրի, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի տեղեկացմամբ, մարտի 22-ի երեկոյան եւ մարտի 23-ի գիշերվա ընթացքում մարզի բոլոր տարածքներում մաքրման աշխատանքներ են իրականացրել ճանապարհները սպասարկող ...

  ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ  ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ 18.03.2015

,,Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի,,կրթության ոլորտի պատասխանատուների նախաձեռնությամբ մարտի 18-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր վեր հանել ներառական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, քննարկել դրանք և ներկայացնել համապատասխան առաջարկություն: Հանդիպմանը հրավիրված էր կրթության ոլորտի փորձագետ Անուշ Ալեքսանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, առողջապահության, երեխաների իրավունքների պաշտպանության, զարգացման ծրագրերի ոլորտների...

 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ 2015Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՎԱԳ ՏԱՐԻՔԻ 2015Թ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ 18.03.2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գեղարքունիքի մարզի 1999-2000 թվականներին ծնված ավագ տարիքի պատանիների եւ 1997-1998 թվականին ծնված երիտասարդների բռնցքամարտի 2015 թվականի մարզային առաջնություն: Մարզային առաջնության անցկացումը նպատակ ունի մարզի համայնքներում բռնցքամարտ մարզաձեւում ի հայտ բերել մարզի ուժեղագույն պատանի եւ երիտասարդ բռնցքամարտիկներին` համալրելու մարզի հավաքական թիմերը: Առաջնությանը մասնակցում էին Սեւանի, Մարտունու, Գավառի քաղաքային մարզադպրոցների, ինչպես նաեւ Կարմիրգյուղի, Լիճքի, Գեղհովիտի, Լճափի, Լճաշենի եւ Դդմաշենի գյուղական ...

ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ

ԽՈՐՀՐԴԿՑՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ 17.03.2015

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը քննության առավ մարզի բուժամբուլատորիաների վերակազմավորման հետ կապված խնդիրները: Մարզպետը հանձնարարեց մարզի առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունների տնօրեններին՝ մինչեւ մարտի 20-ը մարզպետի հաստատմանը ներկայացնել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմավորված բուժհաստատությունների կանոնադրությունները: ,,ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, համաձայն որի առաջնային առողջության պահպանման...

ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ

ՄԱՐԶԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ՈՒ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ 17.03.2015

Գեղարքունիքի մարզում մարտի 17-ի գիշերը տեղումները թափվել են թաց ձյան տեսքով, ինչի արդյունքում դժվարանցանելի վիճակ է առաջացել տրանսպորտային երթեւեկության համար: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան առավելագույն շերտը ձեւավորվել է Գավառի տարածքում՝ 10-15 սանտիմետր: Ճամբարակում այն կազմել է մինչեւ 8, Վարդենիսում, Մարտունիում եւ Սեւանում՝ 3-5 սանտիմետր: Ճանապարհներին ձեւավորվել է ձյան շերտ կամ մերկասառույցՃանապարհները սպասարկող կազմակերպությունները վաղ առավոտվանից սկսել եւ շարունակում են ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38