Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շախմատի հերթական հուշամրցաշար Մարտունու տարածաշրջանում

14.01.2019

Հունվարի 10-11-ին Մարտունի համայնքի մշակույթի տանը կայացավ շախմատի հուշամրցաշար, որը նվիրված էր Ծակքար համայնքի բնակիչներ, շախմատային կյանքում ճանաչում և հաջողություններ ունեցած Հակոբ Հակոբյանի, Շալիկո Հակոբյանի և Գագիկ Համբարձումյանի հիշատակին: Հուշամրցաշարի նախաձեռնության և իրականացման հեղինակը արտերում բնակվող, ծնունդով ծակքարեցի, բարերար Արծրուն Հակոբյանն էր, ով արդեն շախմատի 27-րդ մրցաշարն է կազմակերպում իր հարազատների հիշատակին: Ամեն տարի այս մրցաշարին մասնակցում են Մարտունու տարածաշրջանի տարբեր համայնքներից: Այս տարի մասնակիցների թիվը գերազանցում էր 20-ը:
Այս տարի մրցաշարը կայացավ երկու տարիքային խմբերի միջև. կրտսեր տարիքային խմբում ընդգրկված էին մինչև 15, իսկ 15-ից բարձրը՝ ավագ խմբում: Մրցանակային առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած շախմատիստները խրարուսվեցին հովանավոր Արծրուն Հակոբյանի կողմից սահմանված դիպլոմներով և հուշանվերներով: Մրցաշարին, ի թիվս այլ հյուրերի, մասնակցում էր նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա ողջունեց և շնորհակալություն հայտնեց նախաձեռնության հեղինակին և հովանավորին՝ տարածաշրջանում ամենամյա մրցաշար կազմակերպելու համար, նշելով, որ խաղը իր նպաստն է ունենում տարածաշրջանում շախմատի զարգացման գործում: Մարզպետը միաժամանակ շնորհավորեց մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստներին, մաղթելով նրանց նորանոր հաղթանակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06