Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որսացանցերում մնացած սիգի քանակությունն ուղարկվեց Հայոց բանակի զորամասեր

13.01.2019

Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք, արձագանքելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալներ Աղասի Կիրակոսյանի , Վարդան Մովսիսյանի և բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանի հորդորներին, Սեւանա լճից արդեն հունվարի 12-ի կեսօրվա դրությամբ դուրս են բերել մնացած որսացանցերը,իսկ դրանցում առկա ձկան ողջ քանակությունը հանձնել են «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի անմիջական նախաձեռնությամբ և բացատրական աշխատանքների շնորհիվ  հանձնված ձուկը «Սեւան ազգային պարկ»-ի ներկայացուցիչների կողմից  տեղափոխվել է տարբեր  զորամասեր:     Հունվարի 12-ին մարզպետ Գնել Սանոսյանն անձամբ եղավ նախատեսված վայրում, որտեղ հավաքվում է ձուկը, զրուցեց ձկնորսների հետ եւ հրահանգեց՝ մինչեւ հունվարի 20-ը խստիվ պահպանել արգելանքի ռեժիմը: « Դեկտեմբերի 20-ից մինչեւ հունվարի 20-ը, ինչպես գիտեք, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ընդերքի եւ բնապահպանական տեսչության եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ստորագրվել եւ գործողության մեջ է դրվել Սեւանա լճում ձնորսության արգելման ռեժիմի խստացման հետ կապված միջոցառումների ծրագիրը: Անցած օրերի ընթացքում ձկնորսների հիմնական մասը, անսալով մեր եւ պատկան մյուս մարմինների հորդորներին, Սեւանա լճից դուրս էին բերել որսագործիքներն ու լողամիջոցները, սակայն մի մասը, լճում էին թողել որսացանցերը: Այլ խոսքով, արդյունքը մեզ չգոհացրեց, ուստի եւ երեկ մենք ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ որոշեցինք հանդիպման հրավիրել ձկնորսությամբ զբաղվող անձանց եւ բացատրական աշխատանքի միջոցով կարգավորել իրավիճակը: Ձկնորսները միանգամայն պատրաստակամորեն արձագանքեցին մեր պահանջին ու անմիջապես գործի անցան: Վաղվանից կբացառվի որեւէ մեկի մուտքը լիճ, խստորեն կպահպանվի արգելանքի ռեժիմը, իսկ ցանցերում մնացած ձկան ողջ քանակությունը տրամադրվում է է բանակին»,-հավաստեց մարզպետը:
Միաժամանակ Գնել Սանոսյանը շեշտեց, որ արտոնագրային ձկնորսության նոր կարգը, որը մշակված է եւ շուտով կդրվի գործողության մեջ, լիովին կկարգավորի ոլորտում առկա բոլոր խնդիրները: «Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակված է եւ մոտ ժամանակներում կդրվի գործողության մեջ:Այստեղ հաշվի է առնված ամեն մի մանրուք, որպեսզի մենք Սեւանա լճում այսուհետ ունենանք միայն կանոնակարգված ձկնորսություն եւ ձկնապաշարի անխափան վերաարտադրություն: Նոր կարգով մենք երկու հիմնական խնդիր ենք լուծում.առաջին, որ բացառվելու է ձկնորսության որեւէ դեպք սիգի ձվադրության շրջանում, եւ երկրորդ, որ ձկնորսների կողմից օգտագործվելու են միայն լայն տրամաչափի որսացանցեր, որպեսզի մանրաձկները չհայտնվեն դրանցում: Անելու ենք հնարավորը, որպեսզի արգելանքի ռեժիմի խստացման հետ կապված հերթական միջոցառումներն անցնեն գոհացուցիչ արդյունքներով, բացառվի որեւէ ձկնորսի մուտքը դեպի Սեւանա լիճ»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55