Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՄԱՐԶԻ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

ՄԱՐԶԻ ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ 02.03.2015

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված շախմատի պատանեկան առաջնությունը, որն ընթանում էր տարիքային 4 խմբերում: Առաջնությունը կրում էր ,,Մենք եղել ենք, կանք ու կլինենք,, խորագիրը: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ Շախմատի ակադեմիայի Գեղարքունիքի մարզի Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի, Վարդենիկի եւ Սարուխանի մասնաճյուղերի 70 շախմատիստներ, որոնք հաղթահարել էին տարածքային փուլի արգելքը: 10 տարեկանները մրցել են շվեյցարական, 12,14,16 տարեկանները...

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ` ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ` ԳԱՎԱՌԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ 02.03.2015

Հայ ազատագրական պայքարի հերոս Անդրանիկ Օզանյանը 1918 թվականի հունիսին իր հարվածող զորամասի հետ կտրել-անցել է Սեւանի ավազանի մի շարք բնակավայրեր: Զորավարի՝ Գեղարքունիքի մարզի տարածքով անցնող երթի, անցկացրած օրերի մասին են պատմում Գավառի երկրագիտական թանգարանում պահվող հուշերը, որոնք գրի են առնվել ականատեսներից, նախորդ դարի 80-ական թվականներին: Թանգարանի գիտաշխատող Հասմիկ Հովեյանը ականատեներից Զորավար Անդրանիկի մասին հուշեր է գրառել, որտեղ մասնավորապես նշվում է. ,,Անդրանիկն իր զորամասով Սեւանի ավազան է մտել Սեմյոնովկայի լեռնացքով: Նրա առաջին կանգառը եղել է Ծովագյուղը: Անդրանիկը Նոր Բայազետում (Գավառ) հյուրընկալվել է Ազարյանների բնակարանում...

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 27.02.2015

Աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի, մարզի համայնքների ղեկավարների, գյուղոլորտի պատասխանատուների, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեց Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական տարվա հերթական խնդիրները: Մարզի գյուղատնտեսական ոլորտի 2014 թվականի ձեռքբերումների եւ 2015 թվականի գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ 27.02.2015

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հաստատմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ծրագիրը, որը պարունակում է 15 հիմնական կետ: Ինչպես տեղեկացրին վարչությունից, հանրակրթական հաստատություններում կանցկացվեն ,,Պատմիր քո պատմությունը,, խորագրով բաց դասեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին, ,,Հիշում եմ եւ պահանջում,, վերնագրով ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԱՅՑԸ   ԱՐԾՎԱՆԻՍՏ  ՀԱՄԱՅՆՔ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԾՎԱՆԻՍՏ ՀԱՄԱՅՆՔ 25.02.2015

Փետրվարի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանում: Արծվանիստ համայնքում նա այցելեց համայնքի բուժամբուլատորիա, դիտարկեց համայնքի բնակիչներին մատուցվող բուժսպասարկման աշխատանքների որակը եւ ամբուլատորայի շենքային պայմանները: Մարզի ղեկավարը աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում լուրջ խոչընդոտ համարեց բուժկետում ջեռուցման համակարգի բացակայության խնդիրը, ինչը, ըստ նրա, կառույցի տնօրեն Մարիամ Հարությունյանի ոչ հետեւողական աշխատանքի արդյունքն է...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 24.02.2015

Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը փետրվարի 24-ին Սեւան քաղաքում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին դրամական օգնության խնդրանքով գրավոր դիմել էին Սեւան քաղաքի 17 կարիքավոր բնակիչներ, որոնց խնդրանքը մարզպետի տեղակալի կողմից բավարարվեց տեղում: Մեկ քաղաքացի դիմեց պետպատվերի շրջանակներում բուժվելու խնդրանքով, որի խնդրանքը նույնպես բավարարվեց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:59:38