Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախապատրաստական աշխատանքներ՝ մարզը ներկայացնող ֆիլմի ստեղծման համար

25.12.2018

Դեկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Հայ երիտասարդ էրուդիտներ» հասարակական և «Paninfo Production» ֆիլմարտադրող կազմակերպությունների ներկայացուցիչներին: Վերջիններս Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկեցին Գեղարքունիքի մարզը ներկայացնող փաստավավերագրական ֆիլմի նկարահանման թեման, որը կառնչվի Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի մարզերի միջև առկա բարեկամական կապի հետ: Ֆիլմի սյուժեում ներառված կլինի մարզի տնտեսությունը, մշակույթը և տուրիզմը, դրանց զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև Գեղարքունիքի-Իզեր մարզերի միջև ձևավորված բարեկամությունն ու համագործակցությունը: «Դեսպանի օգնականը» անվամբ 25 րոպե տևողությամբ փաստավավերագրական եռալեզու ֆիլմը, կազմակերպությունների ներկայացուցիչների հավաստմամբ, ներկայացվելու է համացանցային դիտման, իսկ արտասահմանյան տարբեր երկրներում կցուցադրվի տեղական հեռուստաընկերությունների միջոցով: Ֆիլմի ցուցադրությունը, հեղինակների համոզմամբ, լուրջ ներդրումներ կբերի մարզ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը կարևորեց մարզը ներկայացնող ֆիլմերի առկայությունը և դրանց ցուցադրությունը մեր երկրի սահմաններից դուրս: Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ֆիլմի նկարահանման հարցում վերջնական որոշումը կայացնել հունվար ամսին, երբ հնարավոր կլինի հստակեցնել նաև մարզի կողմից նկարահանման հետ կապված ծախսերի խնդիրը:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21