Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կաթ արտադրողները  դժգոհում են կաթի մթերման գնից

Կաթ արտադրողները դժգոհում են կաթի մթերման գնից 25.06.2018

Սեւանի, Ճամբարակի եւ Գավառի տարածքի մի խումբ կաթ արտադրող գյուղացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Սեւան-Երեւան ավտոմայրուղու Սեւանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարեւանությամբ և փակել էին երթեւեկությունը: Կաթ արտադրող գյուղացիների հետ հանդիպեց եւ նրանց լսեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: Մարզպետը նշեց, որ խնդիրը ամբողջ հանրապետությունում կա, այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Քննարկումներ են ընթանում գտնելու համար հարցի լուծման օպտիմալ տարբերակ: Հենց այս պահին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը հարցը քննարկում է ,,Աշտարակ կաթ,,-ի ներկայացուցիչների հետ: Մարզպետի հետ հանդիպումից հետո մայրուղին բացվեց: Մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ:

Գեղարքունիքի մարզպետն այցելեց  Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ 23.06.2018

Ճամբարակ կատարած աշխատանքային այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Դրախտիկի միջնակարգ և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցներ: Դրախտիկում նա ուսումնասիրեց շենքային անմխիթար վիճակը, որը պահանջում է հրատապ կարգավորում: Մարզպետը տեղեկացրեց, որ մի շարք համագործակցությունների արդյունքում ձեռնարկվում են հրատապ քայլեր՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար: >- Դրախտիկի դպրոցի մանկավարժներին ու բնակիչներին դիմեց Իշխան Սաղաթելյանը: Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային անբարեկարգ պայմաններին՝ քննարկեց խնդրի լուծման հնարավոր տարբերակները...

 Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վահան և Դրախտիկ գյուղեր 23.06.2018

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով եղավ Վահան և Դրախտիկ գյուղերում: Մարզի ղեկավարը ծաղիկներ խոնարհեց Վահանի ինքնապաշտպանական մարտերում և Արցախյան ազատամարտում զոհված քաջորդիների շիրիմներին: Այնուհետև Իշխան Սաղաթելյանը զրուցեց բնակիչների հետ, քննարկեց նրանց մտահոգող անձնական բնույթի խնդիրներ: Մարզպետը խոսեց համայնքային մի շարք առաջնահերթ ձեռնարկների մասին: >,-հավաստեց մարզի ղեկավարը: Ընտրությունը կանգ առավ Պանթեոնին հարակից տարածքի վրա, որտեղ էլ առաջիկայում կկառուցվի մանկական խաղահրապարակը: Իշխան Սաղաթելյանն այցելեց նաև Վահան գյուղի ֆերմերային տնտեսություններից մեկում գործող կաթի վերամշակման արտադրամաս և սպանդանոց, որտեղ տեխնիկական վերազինման որոշակի խնդիր կա...

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակի ՍԱՏԳ աշխատակազմին  տվեց խիստ հանձնարարական

Գեղարքունիքի մարզպետը Ճամբարակի ՍԱՏԳ աշխատակազմին տվեց խիստ հանձնարարական 23.06.2018

Հունիսի 21-ին Ճամբարակի առողջության կենտրոն այցի ընթացքում Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, շնորհավորեց նրանց Բուժաշխատողի օրվա առթիվ: Հիվանդանոցում մարզպետը ծանոթացավ արդի չափորոշիչներին համապատասխան բուժհաստատության պայմաններին ու աշխատաքային առօրյային և հորդորեց բուժանձնակազմին՝ ավելի բարձրացնել սպասարկման որակը, պահպանել ու զարգացնել եղած հնարավորությունները: Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում մարզպետը ծանոթացավ աշխատակազմի գործունեությանը և աշխատանքային բարվոք պայմաններին ապա նրանց փոխանցեց իր հանձնարարականը: <<Ձեր ոլորտից չափազանց շատ են դժգոհությունները, ուստի ձեր գործունեությունը լինելու է իմ ամենօրյա հսկողության տակ: Եթե որևէ կոռուպցիոն դեպք, անօրինական գործողություն նկատվեց, ապա դրան կհետևի համարժեք քայլը: Յուրաքանչյուր օրինախախտ անձնապես է ...

Գեղարքունիքի մարզպետը հանդիպումներ ունեցավ Ճամբարակի քաղաքապետարանում

Գեղարքունիքի մարզպետը հանդիպումներ ունեցավ Ճամբարակի քաղաքապետարանում 22.06.2018

Գեղարքունիքի մարզպետը հանդիպումներ ունեցավ Ճամբարակի քաղաքապետարանում Հունիսի 21-ին Ճամբարակ համայնքի, նրա վարչական տարածքների ղեկավարների և համայնքապետարանի աշխատակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Իշխան Սաղաթելյանը կարևորեց սեփական եկամուտների ամբողջական հավաքագրումը, աղբահանության կազմակերպումը, գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում իրատեսական ծրագրերի կազմումը և ներկայացումը, աշխատանքային կատարողական կարգապահության բարձրացումը: Մարզպետը հստակ ուղերձ փոխանցեց նաև գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարներին, շեշտելով, որ եղած գյուղտեխնիկան պետք է օգտագործվի իրենց բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների կարիքների համար: <<Մեզ դժգոհություններ են հասել այն մասին, որ պետական միջոցներով ձեզ տրված գյուղտեխնիկան ծառայում է ձեր անձնական նպատակներին: Հորդորում եմ գյուղտեխնիկան ...

Մարդու իրավունքների Պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր

Մարդու իրավունքների Պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր 20.06.2018

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Արման Թաթոյանը շնորհավորեց մարզպետին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ներկայացրեց այն խնդիրները, որոնք Գեղարքունիքի մարզի բնակիչների կողմից բարձրացվել են ՄԻՊ գրասենյակում: Դրանք առնչվում են սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և ՏԻՄ ոլորտներին: Մարզի ղեկավարը և Մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնորեն քննարկեցին ՄԻՊ գրասենյակի կողմից ներկայացված տեղեկանքում ներառված ոլորտային խնդիրները և պայմանավորվեցին բարձրացված յուրաքանչյուր հարցի շուրջ կազմակերպել լրացուցիչ քննարկում և հնարավորությունների սահմանում լուծում տալ քաղաքացիների պահանջներին: Կողմերը պայմանավորվեցին՝ աշխատանքներն իրականացնել համագործակցված և համատեղ՝ անհետևանք չթողնելով քաղաքացիների կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 12:21:01