Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրով ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել

08.11.2018

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 7720 քառակուսի մետր ճանապարհ, 1340 քառակուսի մետր մայթեր: Ինչպես տեղեկացրեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմի տնտեսական զարգացման ծրագրերի պատասխանատու Վարազդատ Մհերյանը, հիմնանորոգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել Գեւորգ Զիրոյան, Մխիթար Հերացի, Թումանյան, Մյասնիկյան եւ Պռոշյան փողոցներում: Քաղաքի ճանապարհաշինության համար ՀՀ կառավարության կողմից ընդունվել է սուբվենցիոն երկու ծրագիր, որոնցից մեկի արժեքը կազմել է 94, մյուսինը՝ 17 միլիոն 750 հազար դրամ: «Գեւորգ Զիրոյան, Մխիթար Հերացի, Թումանյան, Մյասնիկյան փողոցներում հիմնանորոգման աշխատաքների իրականացման ընդհանուր արժեքը կազմել է 94 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը: Պռոշյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 17 միլիոն 750 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է Մարտունու համայնքապետարանը, 40 տոկոսը՝ ՀՀ կառավարությունը: Հիմնանորոգվել են վերոնշյալ փողոցների եզրաքարերը, դիտահորերը, կոմունիկացիաները եւ ջրահեռացման համակարգերը: Մյասնիկյան փողոցի տրանսպորտային խցանումները վերացնելու նպատակով ճանապարհի երթեւեկելի հատվածը լայնացվել է 1,5 մետրով՝ ի հաշիվ մայթերի: Շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են:  Իրականացված ծրագրերը տնտեսական ու սոցիալական կարեւոր նշանակություն ունեն մեր քաղաքի համար: Բացի այն, որ դրանք սպասարկում են քաղաքի կենտրոնական կարեւոր հատվածների հաղորդակցությունը, միաժամանակ դեպի թիվ 2 հիմնական դպրոց եւ մանկապարտեզ տանող ճանապարհներն են: Իրականացված աշխատանքները մեզ հնարավորություն կտան, որպեսզի եկող տարի միջոցներ գտնենք անբարեկարգ վիճակում գտնվող փողոցների եւ մայթերի ասֆալտապատման կամ հիմնանորոգման համար»,-նշեց Վարազդատ Մհերյանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39