Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն 08.06.2018

Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն:Մարզպետը ճանաչողական շրջայց կատարեց աշխատասենյակներում և հիվանդասենյակներում՝ զրուցելով բուժանձնակազմի և տեղում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների հետ: Շրջայցի ավարտից հետո Իշխան Սաղաթելյանը հանդիպում ունեցավ բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ:,,Մեծապես կարևորում եմ առողջապահական ոլորտի դերն ու նշանակությունը, այդիսկ պատճառով էլ առաջին այցերից մեկը կատարեցի ձեզ մոտ: Տպավորված եմ հիվանդանոցային արդիական ու բարեկարգ պայմաններից: Շատ կարևոր է, որ հիվանդները տեղում բուժվելու հնարավորություն ունենան ու նման հարցերով հնարավորինս քիչ դիմեն մայրաքաղաքի բուժհաստատություններ,,,-բուժանձնակազմին դիմեց մարզպետը: Գավառի ԲԿ տնօրեն Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ ...

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Գավառի երիտասարդ կամավորների խմբին

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Գավառի երիտասարդ կամավորների խմբին 08.06.2018

Հունիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց Գավառ քաղաքի ,,Երիտասարդ առաջնորդների ճամբար,, նախաձեռնության երիտասարդ կամավորներին: Ինչպես ներկայացրեց նախաձեռնության ղեկավար Գառնիկ Գափոյանը, ,,Գյուլբենկյան,, և ,,Ջինիշյան հիշատակի,, հիմնադրամների հետ համագործակցությամբ նախաձեռնող խումբը 2018 թվականի հունիսի 22-24-ին իրականացնելու է եռօրյա հավաքի ճամբար, որին մասնակցելու են մարզի բոլոր տարածաշրջաններից հրավիրված 26 երիտասարդ ակտիվիստ կամավորներ: Ճամբարային օրերի ընթացքում երիտասարդների առջև ամենատարբեր թեմաների շուրջ դասախոսություններով հանդես կգան պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Կամավորները նախաձեռնության իրականացման համար խնդրեցին Գեղարքունիքի մարզպետի մասնակցությունը և աջակցությունը:,,Շատ ուրախ եմ, որ հանդիպում եմ ունենում երիտասարդ նախաձեռնողների հետ...

 Գեղարքունիքի մարզպետ Իշխան   Սաղաթելյանն ընդունեց մի խումբ   բուժաշխատողների

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ընդունեց մի խումբ բուժաշխատողների 06.06.2018

Հունիսի 6-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատասենյակում մարզպետ Իշխան Սաղաթելյանին իրենց մտահոգությունները ներկայացրին Վարդենիսի հիվանդանոցի աշխատակցները: Խնդիրը կայանում էր ՀՀ նախկին կառավարության համապատասխան որոշմամբ նշված հիվանդանոցը Վարդենիսի զինվորական հոսպիտալին միացնելուն, որին հիվանդանոցի բուժաշխատողները դեմ են և փորձում են կիրառել տարբեր մեթոդներ՝ կառույցը չվերակազմակերպելու համար: Ըստ ներկայացվածի՝ հիվանդանոցի 92 աշխատակիցներն էլ պատրաստակամ են շարունակել աշխատանքը, բայց քանի որ հիվանդանոցը ֆինանսավորվում չի ստանում,ուստի և առաջ կգա աշխատավարձի խնդիր: Բացի այս ամենը, հիվանդանոցն ունի նեղ մասնագետների, շենքի և ծննդատան հիմնանորոգման լուրջ խնդիրներ, որոնք անհնար են դարձնում կառույցի հետագա գործունեությունը: Մարզպետ Իշխան Սաղաթելյանը կիսեց ...

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն 05.06.2018

Հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Հաշվի առնելով դիմողների մեծ քանակությունը և որոշ մարդկանց տարիքն ու ֆիզիկական վիճակը՝ մարզպետը որոշեց ոմանց լսել մարզպետարանի բակում: Մի խումբ քաղաքացիներ մարզպետին դիմեցին աշխատանքի տեղավորման, մանկապարտեզի վերաբացման, բնակարանի ապահովման, կոմունալ- կենցաղային խնդիրների կարգավորման, պետպատվերի շրջանակներում բուժման մեկնելու, առողջարանային ուղեգրերի տրամադրման, սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու, դրամական աջակցություն ստանալու ակնկալիքներով: Իշխան Սաղաթելյանը լսեց նաև > ՓԲԸ աշխատակիցների գանգատը , որը կապված է ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցներին երկար տարիներ աշխատավարձ չտրամադրելու հետ: Գեղարքունիքի մարզպետը...

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ

Գեղարքունիքի մարզպետը հանդիպեց մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցների հետ 05.06.2018

Հունիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը շրջայց կատարեց մարզպետարանի աշխատասենյակներում, որի ընթացքում զրուցեց ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ, ծանոթացավ վերջիններիս գործունեությանը, տվեց ցուցումներ ու հանձնարարականներ: Աշխատակիցներն էլ իրենց հերթին մարզի ղեկավարին ներկայացրին իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու անելիքները: > -նշեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Գեղամավան գյուղում բացվել է  մանկական խաղահրապարակ

Գեղամավան գյուղում բացվել է մանկական խաղահրապարակ 04.06.2018

Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հունիսի 3-ին հայրենի Գեղամավանում ներկա է եղել համայնքի ջանքերով կառուցված նոր խաղահրապարակի բացման արարողությանը: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տեղի է ունեցել Գեղամավան համայնքի ղեկավար Վաչիկ Սաղաթելյանի նախաձեռնությամբ և համայնքի ուժերով կառուցված խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են գյուղի մեծ ու փոքր բնակիչները,ինչպես նաև հյուրեր : Հանդիսավոր արարողությամբ խաղահրապարակը բացել է իր դռները երեխաների առջև: Ներկաներին ողջույնի եւ շնորհավորանքի խոսք է ուղղելԳեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: ,,Իմ շատ սիրելի գեղամավանցիներ, հարգելի հյուրեր: Բոլորիդ ուզում եմ շնորհավորել այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-28 12:21:01