Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում նախապատրաստվում են ճանապարհների ձմեռային սպասարկմանը

31.10.2018

Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհների սպասարկումներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց հետ քննարակելով ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքների հետ կապված իրավիճակն ու խնդիրները:
Կազմակերպությունների ղեկավարները մարզպետին ներկայացրին ճանապարհների ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, նյութական ու տեխնիկական հնարավորությունները, հավաստելով, որ հիմնականում պատրաստ են ձմեռային սպասարկումը բավարար չափով իրականացնելուն: «Ճանապարհների ձմեռային սպասարկմանը մենք պետք է լիարժեք կազմ ու պատրաստ լինենք, որպեսզի անակնկալի չգանք և ճանապարհների խցանումների, դժբախտ պատահարների և դժգոհությունների տեղիք չտանք: Պետք է առավել ուշադրություն սևեռել այն ճանապարհների անցանելիության ապահովման վրա, որտեղ մշտապես դժվարանցանելի կամ անանցանելի իրավիճակ է առաջանում առատ ձյան կամ բքերի պատճառով: Նկատի ունեմ Ծովակ-Ախպրաձոր, Վերին Գետաշեն –Մադինա, Վարդենիս-Այրք եւ մի շարք այլ ուղղությունները: Մենք պետք է կարողանանք արագ արձագանքել ստեղծված իրավիճակին, ինչի համար պետք է սարքին պահեք տեխնիկան, կուտակված ունենաք անհրաժեշտ քանակի աղ ու ավազ», -հրահանգեց մարզպետը:
Ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարները տեղեկացրին, որ որոշ ուղղություններում ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներ արդեն իրականացվել են օրեր առաջ տեղացած ձյան ընթացքում: «Մենք ձմեռային սպասարկմանը պատրաստ ենք բոլոր առումներով ու կանենք հնարավորը, որպեսզի ձմռանք ընթացքում կարողանանք ապահովել ճանապարհների անցանելիությունը բոլոր ուղղություներում»,-հավաստիացրին ճանապարհաշինարարները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:59:13