Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՙՙԿԵՆԳՈՒՐՈՒ 2014ՙՙ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՙՙԿԵՆԳՈՒՐՈՒ 2014ՙՙ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ 02.06.2014

,,Այբ,, կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց « Կենգուրու 2014,, մաթեմատիկական մրցույթը, որին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներից մասնակցեցին ավելի քան 3800՝ 3- 12-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները: Հիմնադրամի ղեկավար Շողիկ Մկրտչյանի խոսքով ամեն տարի Գեղարքունիքի մարզի դպրոցականները աչքի են ընկնում իրենց ակտիվությամբ ու ձեռքբերումներով, այս տարի և մասնակիցների և հաղթողների թիվը զգալիորեն աճել է,- ավելացրեց նա: Մայիսի 29-31-ը Գեղարքունիքի մարզի տարածքների հանրակրթական դպրոցներում տեղի ունեցան մրցանակակիր երեխաների և ակտիվ մասնակցություն ցուցաբերած դպրոցների ...

,,ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆՙՙ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

,,ԱՌԱՋԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆՙՙ ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 02.06.2014

Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև առկա ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, ֆրանսիական ,,Բժշկական օգնություն եւ զարգացում,, միջազգային հասարակական կազմակերպության կողմից ,,Առաջին բուժօգնություն,, թեմայով վերապատրաստման դասընթացներ են անցկացվում Գեղարքունիքի մարզի տարածքների բուժամբուլատորիաներում և բուժկետերում: Կազմակերպության ներկայացուցիչներ, վերապատրաստող բժիշկ Պիեռ Շիլինգերին եւ բուժեղբայր Վինսենտ Կրոմբեզին աշխատանքները սկսեցին Ճամբարակի ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 31.05.2014

Հարգելի հայրենակիցներ: Աշխարհը նորանում եւ մանկանում է միայն երեխաներով, ովքեր ոչ միայն մեր կյանքի իմաստն են ու նպատակը, այլ նաեւ մեր վաղվա օրը, մարդկային քաղաքակրթության պահպանման ու զարգացման կրողները եւ շարունակողները: Ուստի մեր ապրած ամեն մի ակնթարթը մենք պետք է ծառայեցնենք նրանց կարիքներին, բարեկեցիկ պայմանների ստեղծմանը, նրանց բարօր ու խաղաղ ապագայի կերտմանը: Խաղաղ երկինք եմ մաղթում...

ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՑԱՎ  88 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

ՎԱՐԴԵՆԻԿԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՈՒՆԵՑԱՎ 88 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ 30.05.2014

Մայիսի 30-ին հնչեց Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտների ավարտական վերջին զանգը: Օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու հրավերը չէին մերժել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Շրջանավարտների կողմից ներկայացված ծրագիրը հագեցած էր բազմապիսի անակնկալներով, հնչեցին բանաստեղծություններ և երգեր, երախտագիտության ու բարեմաղթանքի ջերմ խոսքեր` ուղղված իրենց մանկավարժներին: Այս տարի Վարդենիկի կրթահամալիրի շրջանավարտները 88-ն են, որոնցից 65-ը պատրաստվում են ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություններ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ 29.05.2014

Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և Կրթության եւ գիտության նախարարության աջակցությամբ մայիսի 20-21-ին, Գեղարքունիքի մարզի հանրակրթական եւ ավագ դպրոցների 118 աշակերտներ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության ներկայացուցիչների և մի քանի դպրոցների մանկավարժների ուղեկցությամբ այցելեցին Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր: Նախաձեռնությունը միտված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում պետական...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ   ԱՌԹԻՎ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 27.05.2014

Հարգելի հայրենակիցներ: Հայ ժողովրդի քաջարի զավակները 1918 թվականի մայիսյան կենաց ու մահու հերոսամարտերում կարողացան ծնկի բերել մեզ բնաջնջելու եկած թշնամուն եւ հրաշքով վերականգնել հայկական պետականությունը, որի նվաճումը մեր նախնիների հազարամյա երազանքն էր: Հայաստանի Առաջին Հանրապետության հիմքերի վրա էլ շաղախվեցին ու վեր բարձրացան Հայաստանի Խորհրդային եւ Երրորդ Հանրապետությունները` պատվարելով Արցախի ազատագրումը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03