Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ի անդամները ներկայացրին իրենց վերլուծությունների արդյունքները

05.09.2018

Գեղարքունիքի մարզպետարանում կայացավ «Երիտասարդ առաջնորդների ճամբար»-ի նախաձեռնող թիմի և ծրագրի ընթացքում վերապատրաստում անցած երիտասարդների հանդիպումը մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ: Հանդիպումը բացեց մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը՝ իր խոսքում կարևորելով երիտասարդների հետ համագործակցությունը: Երիտասարդներին ողջունեց և նրանց նախաձեռնությունը բարձր գնահատեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Այնուհետև «Երիտասարդ առաջնորդների ճամբար» նախաձեռնող թիմի անդամները շնորհանդեսի տեսքով ներկայացրին երկու ամիս տևած աշխատանքների ամփոփ պատկերը: Երիտասարդները հանդես եկան իրենց տարածաշրջանների SWOT վերլուծություններով: Այն, որ երիտասարդներն ուսումնասիրություններ են կատարում իրենց համայնքներում և բացահայտում են առկա խնդիրները, նպաստելու է դրանց առավել արդյունավետ լուծմանը, նշեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, ում նախաձեռնությամբ և աջակցությամբ կազմակերպվել էր հանդիպումը: «Ես շատ ուրախ եմ, որ դուք տեղյակ եք ձեր համայնքի խնդիրներին և կարողանում եք բացահայտել ձեր համայնքների ուժեղ և թույլ կողմերը: Նման ակտիվությամբ դուք միայն կարող եք օգտակար լինել մեր համայնքների զարգացմանը»,- նշեց Իշխան Սաղաթելյանը: Երտասարդները հնարավորություն ունեցան նաև մարզպետի հետ քննարկելու իրենց հետաքրքրող մի շարք հարցեր: Եվ մարզպետը, և երիտասարդները հանդիպումն առավել արդյունավետ համարեցին մարզի տարածաշրջանների տնտեսական զարգացման պատասխանատուների ներկայության և նրանց հետ տեղի ունեցած քննարկումների առումով: Երիտասարդները ծրագիրն իրականացրել էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:43:59