Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի հաշմանդամ մարզիկները մրցանակներ են նվաճել

05.09.2018

Արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն անցկացնում է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը:
Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի տեղեկացմամբ՝ 2018 թվականի մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է օգոստոսի 28 -31-ը՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Մրցույթին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը: Գեղարքունիքի մարզի թիմի կազմում ընդգրկված են եղել հենաշարժողական խնդիրներ ունեցող յոթ մարզիկներ՝ չորս տղա և երեք աղջիկ: Մրցումները անցկացվել են շախմատ, շաշկի, սեղանի թենիս և բազկամարտ մարզաձևերից:
Մարզի թիմը ձևավորելու նպատակով, ստացված հայտերի հիման վրա, անցկացվել է մրցույթի մարզային փուլը, ինչի արդյունքում հավաքական թիմը մրցումների եզրափակիչ փուլին ներկայացել է հետևյալ կազմով՝ Հակոբ Մարտիրոսյան (Ճամբարակ)-շախմատ, Արմեն Ջիվանյան (Վերին Գետաշեն)-շաշկի, Նաիրա Սարգսյան (Ճամբարակ)-շաշկի, Արմենուհի Արմենակյան (Սպիտակ) – սեղանի թենիս, Վարդան Մխիթարյան (Վերին Գետաշեն) – բազկամարտ, Ռուզաննա Մնացականյան (Սևան)-դարթս և Արմեն Ղանդիլյան (Վերին Գետաշեն)-դարթս:
Նույն աղբյուրի հավաստմամբ Ռուզաննա Մնացականյանը դարթսի կանանց մրցապայքարում, Հակոբ Մարտիրոսյանը շախմատի տղամարդկանց մրցապայքարում և Վարդան Մխիթարյանը բազկամարտի մինչև 70 կգ քաշային կարգում գրավել են երրորդ մրցանակային տեղը, իսկ Նաիրա Սարգսյանը շաշկու կանանց մրցապայքարում գրավել է երկրորդ տեղը: Երկրորդ և երրորդ տեղ գրաված մարզիկները պարգևատրվել են մեդալներով, հավաստագրերով և դրամական պարգևներով: Թիմային հաշվարկում մարզի հավաքական թիմը հավաքել է 79 միավոր և գրավել չորրորդ տեղը՝ ակտիվ մասնակցության համար արժանանալով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:54:25