Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մաքուր տուն՝ տնից դուրս․ համապետական շաբաթօրյակ սեպտեմբերի 8-ին

06.09.2018

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 8-ին հանրապետության ամբողջ տարածքում կանցկացվի համապետական շաբաթօրյակ:
Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով կներգրավվեն ինքնաթափեր, ամբարձիչ մեքենաներ, էքսկավատորներ, կցասայլեր։
Կոչ է արվում հանրապետության բոլոր քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին և իրենց ներդրումն ունենալ մաքուր և խնամված հայրենիք ունենալու գործում:
«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման շրջանակներում հանրային լայն իրազեկում ապահովելու, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների լուծման՝ աղբահանության, աղբի կուտակման հետ կապված տարբեր ահազանգերի համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում գործում է ԹԵԺ ԳԻԾ` հետևյալ հեռախոսահամարով 010-511-328, 010-511-389 ժամը 9:00-ից մինչև 18:00-ն:
Շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանին և քարտեզներին կարող եք ծանոթանալ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում կամ զանգահարել մարզպետարանում գործող հետևյալ հեռախոսահամարներով՝   060-65-06-12:

              ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39