Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 13.05.2014

2013թվականի հոկտեմբեր ամսին Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզում ապակենտրոնացված համագործակցության հուշագիր ստորագրվեց Գեղարքունիքի մարզպետարանի և Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի միջև: Հուշագիրը՝ կողմերի միջև, ենթադրում է համագործակցություն կրթության, առողջապահության, տուրիզմի և սոցիալական ոլորտներում: Սույն հուշագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մայիսի 13-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի գլխավոր խորհրդի ապակենտրոնացված համագործակցության բաժնի ծրագրերի պատասխանատու Մաթիլդ Լեստրային: Նա ...

 ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ  ՓՈՒԼԸ

ԿԱՅԱՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ 12.05.2014

Մայիսյան եռատոներին ընդառաջ անցկացվեց Գեղարքունիքի մարզի դպրոցականների սպորտլանդիայի եզրաձակիչ՝ մարզային փուլը, որտեղ առաջին տեղը գրավեց եւ Գեղարքունիքի մարզպետի գավաթին արժանացավ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը: Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տվյալներով սպորտլանդիայի մարզային եզրափակիչ փուլին մասնակցում էին Գավառի թիվ 1 հիմնական եւ թիվ 2 միջնակարգ, Սարուխանի թիվ 1 միջնակարգ, Սեւանի թիվ 1, Վարդենիկի թիվ 2, Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական, Ճամբարակի ավագ եւ Շատվանի միջնակարգ դպրոցների 5-6-րդ դասարանների աշակերտներից ...

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ  ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ 09.05.2014

Մայիսի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները, Գավառ քաղաքի կրթամշակութային հաստատությունների, Գավառի զիկոմիսարիատի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, երկրապահները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Գավառ քաղաքի Մեծ հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցելով Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակին...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 08.05.2014

Հարգելի հայրենակիցներ: Անցած դարի ընթացքում Մայիսի 9-ը երկու անգամ հայ ժողովրդի կյանքում հռչակվեց որպես Հաղթանակի օր: Պատմական այդ երկու անգնահատելի հաղթանակները հայ ժողովուրդը գերմանաֆաշիստական հորդաների եւ ադրբեջանական մինչեւ ատամները զինված բանակային կազմավորումների դեմ կռեց հարյուր հազարավոր հերոս հայորդիների կյանքի ու արյան գնով` ապահովելով մեր սրբազան հողի համար տեւական խաղաղություն եւ ազատ ու ստեղծագործ Հայաստան կերտելու հնարավորություն: Մեր հերոս հայրերն ու եղբայրները թե’ Հայրենական մեծ պատերազմի ռազմադաշտերում, ...

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 07.05.2014

Հարգելի հայրենակիցներ: Մեզ պարտադրված Արցախյան գոյամարտի առաջին հայ զինվորները երկրապահ կամավորները եղան, ովքեր հերոսական ջանքերով ու կյանքի գնով հետ շպրտեցին Հայոց հայրենիքը նորից բնաջնջելու եկած մահացու թշնամուն: Նրանց տոկունության, արիության ու հայրենասիրության շուրջ խմբվեց հայ ժողովուրդը` կազմավորելով փառահեղ հաղթանակների միջով անցած Հայոց անպարտ բանակը: Նահատակ երկրապահներն իրենց սուրբ անուններով ու գործերով հավերժ տպավորվեցին մեր ժողովրդի հիշողության մեջ, իսկ ողջերը դեռ ...

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՂԱՎ ՃԱՄԲԱՐԱԿՈՒՄ 06.05.2014

Մայիսի 6-ին աշխատանքային հերթական այցով ճամբարակում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Տեղում մարզպետն ուսումնասիրեց քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերում և տեղի հիվանդանոցում իրականացվող շինվերանորոգման աշխատանքների ընթացքը: 2013թվականին մեկնարկած Ճամբարակի հիվանդանոցի հիմնանորոգման առաջին փուլն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Ավարտվել են շենքի հիմքերի, պատերի, միջհարկային ծածկերի ուժեղացման, շինարարական շրջանակների ամրացման աշխատանքները, ամբողջությամբ փոխվել է տանիքը: Այժմ ընթանում են միջնորմերի կառուցման, միջհարկային ծածկերի երկաթբետոնյա սալերի տեղադրման աշխատանքներ: Համաձայն Գեղարքունիքի մարզպետի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03