Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի թիվ 4 հիմնական դպրոցում կայացավ Ֆրանսերեն լեզվի ուսուցման ավարտական միջոցառումը

10.08.2018

Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, արդեն 11 տարի է, Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհրդի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպությունը Գավառ քաղաքում անցկացնում է ֆրանսերեն լեզվի ուսուցման արագացված դասընթացներ: Օգոստոսի 9-ին կայացած ավարտական հաշվետու միջոցառմանը հրավիրված էր նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը: «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ» կազմակերպության տնօրեն Լիլյա Շալունցը ներկայացրեց կազմակերպության կողմի իրականացված աշխատանքները, գրանցած հաջողություններն և ձեռքբերումները: Նրա խոսքով Գեղարքունիքի մարզպետարան-Իզերի դեպարտամենտալ խորհուրդ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագիրն ունի միաժամանակ երեք առանցք՝ ֆրանսախոսություն, տուրիզմ, առողջապահություն: Կենտրոնն ստեղծել է նաև «Իմ մարզը և ես» խորագրով ատելյե, որի շրջանակներում բոլոր տարիներին ավարտած ուսանողները համախմբվում են մեկ գաղափարի շուրջ:
Մարզպետ Իշխան Սաղաթելյանը ողջունեց ծրագրի ղեկավարներին, դասընթացավարներին և դասընթացի մասնակիցներին, հույս հայտնելով, որ նման նախաձեռնությունը շատ անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի երիտասարդների ինչպես նաև դպրոցահասակների համար, նոր գիտելիքներ ձեռք բերելու և այն խորացնելու համար:
«Ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Իզերի դեպարտամենտալ խորհրդին՝ Գեղարքունիքի մարզում նման ծրագիր իրականացնելու համար: Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ բարեկամ երկրի հետ համագործակցությունը ավելի խորացնելու նպատակով, իսկ ֆրանսերեն լեզվի ուսուցումը շատ կարևոր ձեռքբերում է մարզի դպրոցականների համար: Մարզի երիտասարդներին ևս խորհուրդ կտամ բաց չթողնել այս հնարավորությունը, քանզի այն կարող է նպաստել նաև հետաքրքիր աշխատանք ձեռք բերելուն: Մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք աջակցել ձեզ մեր լիազորությունների շրջանակներում»,- իր խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը:

Գավառում՝ ֆրանսերեն լեզվի ուսուցման դասընթացներին այս տարի մասնակցել են 10-14 և 16 –ից բարձր 140 ուսանողներ: Ուսուցման հետ կապված բոլոր ծախսերը հոգում են Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտալ խորհուրդը եւ Գեղարքունիքի մարզպետարանը:
«Երբ ազատ հաղորդակցվելը դառնում է հաճելի» նշանաբանի ներքո հարյուրավոր երիտասարդներ «Ֆրանս ֆորմասիոն Ինտերնասիոնալ»-ի անմիջական օժանդակությամբ կարողանում են ուսումնասիրել ֆրանսերենը, հնարավորություն են ստանում հաղորդակցվելու եվրոպական մշակույթին , պատմությանը, արժեքներին: Սա նաև մեր մարզ այցելած զբոսաշրջիկների հետ շփման, հաղորդակցության լավագույն տարբերակն է»,- կարծում է մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Միջոցառման ողջ ընթացքում սովորողները ֆրանսերեն լեզվով երգեցին ու արտասանեցին, հանդես եկան բեմականացմամբ, ցույց տալով իրենց ձեռք բերած գիտելիքները: Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցներն արժանացան վկայականների:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-10-17 17:26:47