Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

 Նոր մարզական և հանգստի գոտի՝ Թթուջուր բնակավայրում

Նոր մարզական և հանգստի գոտի՝ Թթուջուր բնակավայրում 13.11.2026

Ճամբարակ համայնքի Թթուջուր բնակավայրում՝ նախկին մշակույթի տան տարածքում, նոր մարզական և հանրային տարածք է ձևավորվում։ Քանդված և շահագործման համար ոչ պիտանի մշակույթի տան շինությունն ապամոնտաժվել է, և դրա տեղում այժմ սուբվենցիոն ծրագրով կառուցվում է սպորտային այգի, որի շրջանակում նախատեսվում է ֆուտբոլի դաշտի և տրիբունայի կառուցում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 մլն 490 հազար 918 դրամ, որի 50%-ը ֆինանսավորվում է պետական բյուջեի, մյուս 50%-ը՝ համայնքային բյուջեի միջոցներով։ Աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Ծրագրի հաջորդ փուլը կիրականացվի մասնակցային բյուջետավորման շրջանակում։ 62 մլն 474 հազար 738 դրամ արժեքով ծրագրով նախատեսվում է կառուցել խաղահրապարակ և զբոսայգի, ինչպես նաև բարեկարգել հարակից տարածքը։ Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի գարնանը։ Ծրագրերի իրականացմամբ Թթուջուրում կձևավորվի նոր միջավայր՝ սպորտով զբաղվելու, ակտիվ ժամանցի և համայնքային կյանքի աշխուժացման համար։

Բարեկարգ ու հարմարավետ պայմաններ՝ Ճամբարակի մսուր-մանկապարտեզում

Բարեկարգ ու հարմարավետ պայմաններ՝ Ճամբարակի մսուր-մանկապարտեզում 13.11.2026

Ճամբարակի մսուր-մանկապարտեզում իրականացվում են ներքին և արտաքին հարդարման, ինչպես նաև բակի բարեկարգման աշխատանքներ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 մլն 242 հազար ՀՀ դրամ։ Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ և կավարտվեն մինչև տարեվերջ։ Մանկապարտեզի միջավայրի բարելավումը կարևոր քայլ է երեխաների համար առավել հարմարավետ ու բարեկարգ պայմաններ ստեղծելու ճանապարհին։ Շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ համայնքներում նախադպրոցական հաստատությունների պայմանները բարելավելու ուղղությամբ։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Ճամբարակ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Ճամբարակ 13.11.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ այցելել է Ճամբարակ քաղաք՝ դիտարկելու Գարեգին Նժդեհ փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 600 մլն դրամ, որի 55%-ը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, իսկ 45%-ը՝ համայնքի միջոցներով։ Հիմնանորոգվել է 1460 գծամետր երկարությամբ փողոց, ասֆալտբետոնյա ծածկի մակերեսը կազմում է 14 268 քմ։ Աշխատանքներն այս պահին ավարտական փուլում են։ Փողոցների բարեկարգումը ոչ միայն բարելավում է երթևեկության և բնակիչների տեղաշարժի պայմանները, այլև նպաստում քաղաքի ընդհանուր միջավայրի զարգացմանն ու հարմարավետությանը։ Շարունակում ենք համատեղ ուժերով իրականացնել ծրագրեր, որոնք տեսանելի փոփոխություններ են բերում համայնքների կյանքում և նպաստում Գեղարքունիքի համաչափ ու շարունակական զարգացմանը։

Նոր ճանապարհային հնարավորություններ՝ Դպրաբակ–Կալավան ուղղությամբ

Նոր ճանապարհային հնարավորություններ՝ Դպրաբակ–Կալավան ուղղությամբ 13.11.2026

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը դիտարկեցին Դպրաբակ–Կալավան մարզային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ 8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ծրագրի նախահաշվային արժեքը 1 մլրդ 754 մլն 848 հազար դրամ է։ Ասֆալտապատման աշխատանքներն ընդգրկում են երթևեկելի մասի 57 587 քմ և ճանապարհամուտքերի 1 033 քմ մակերես։ Այս պահին շինարարական աշխատանքները շարունակվում են։ Ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն բնակիչների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի ապահովման, այլև Դպրաբակի, Կալավանի և հարակից բնակավայրերի կապի բարելավման համար։ Յուրաքանչյուր հիմնանորոգված ճանապարհ նոր կապ է ստեղծում բնակավայրերի, մարդկանց և զարգացման հնարավորությունների միջև։ Շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ մարզի բնակավայրերն ավելի հասանելի, կապակցված ու զարգացած դարձնելու ուղղությամբ։

Ֆինանսական հատկացումներ՝ մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

Ֆինանսական հատկացումներ՝ մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 12.11.2026

ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար Գեղարքունիքի մարզին հատկացնել 436 միլիոն 797,4 հազր դրամ։ Այդ թվում 109 միլիոն 156,7 հազար դրամ՝ Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրերում ոռոգման ջրի գրագծերի կառուցման համար։ 9 միլիոն 273,2 հազր դրամ՝ Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի համայնքային նշանակության փողոցների ասֆալտապատման համար։ 77 միլիոն 539,9 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի, Աստղաձոր, Վերին Գետաշենբնակավայրերի կենտրոնական ճանապարհներին նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։ 85 միլիոն 993,2 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի Չարենց և Հրաչյա Ներսիսյան փողոցների երկկողմանի մայթերը քարե սալիկներով կառուցման համար։ 14 միլիոն 996,5 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վաղաշեն, Աստղաձոր բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ՏԻՄ 30-ամյակի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ՏԻՄ 30-ամյակի առթիվ 10.11.2026

Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ։ Այսօր լրացավ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակը։ Երեք տասնամյակների ընթացքում համակարգն անցել է զարգացման կարևոր ճանապարհ՝ դառնալով պետական կառավարման և ժողովրդավարական գործընթացների անբաժանելի բաղադրիչ։ Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության կայացման և արդյունավետ կառավարման կարևորագույն հիմքերից է։ Այն պետական կառավարման համակարգի առանցքային բաղադրիչներից է, որի արդյունավետ գործունեությունն անմիջական ազդեցություն ունի համայնքների զարգացման, բնակչության կենսապայմանների բարելավման և պետության ընդհանուր առաջընթացի վրա։ Հզոր համայնքները ամուր պետության հիմքն են, իսկ համայնքային կառավարման արդյունավետությունը՝ պետության համաչափ և կայուն զարգացման կարևոր նախապայմանը։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-13 18:51:58