Նորություններ

2025 թվականի մայիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի Կարճաղբյուր գյուղի տարածքում գտնվող Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարանում մասնակցել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի, ինչպես նաև Alltech Coppens ընկերության Alltech Coppens Aqua Centre գիտահետազոտական կենտրոնի համագործակցությամբ, կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ, կազմակերպված «Ձկնաբուծությունը Հայաստանում. 2025 թվականին» խորագրով աշխատաժողովին։ Միջոցառումն ուղեկցվել է նաև Սևանի իշխանի մանրաձկան՝ Սևանա լճի էկոհամակարգ բացթողնման արարողությամբ։ Այդ օրը Սևանա լճի էկոհամակարգ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 23,8 գրամ կշռող շուրջ 36 000 մանրաձուկ : Մանրաձկան բացթողնման գործընթացին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզպետի խորհրդական Սևակ Խլղաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի կողմից ձևավորված մանրաձկան բացթողնման գործընթացները համակարգող աշխատանքային խմբի անդամները,․․․

ԼՂՀ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ հանդիպման վերջին կանգառը Գավառում էր 15.05.2025
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ այս շաբաթ կազմակերպվել և անցկացվել է ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ հանդիպում Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Սևան, Ճամբարակ, իսկ մայիսի 15-ին՝ նաև Գավառ համայնքում։ Հանդիպումն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, Գավառի համայնքապետարանի, միասնական սոցիալական ծառայության Գավառի տարածային կենտրոնի, ՀՀ ՆԳՆ Գավառի անձնագրային բաժնի պատասխանատուներ։ Հանդիպում անցկացնողները լսել են մեր հայրենակիցների կողմից բարձրացված հարցերը, պատասխանել կամ համատեղ քննարկել են դրանց լուծման եղանակները, կատարել համապատասխան ուղղորդումներ։

Հանդիպում Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարի և սաների հետ 14.05.2025
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ Մ․ Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Ալեքսանդր Մանուչարյանը և Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներից նշված վարժարանում իրենց ուսումը շարունակող սաները մայիսի 12-13-ին այցելել են մարզի համայնքներ, որտեղ հանդիպումներ են ունեցել մարզային ենթակայության հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում սովորող աշակերտների, նրանց ծնողների, ՆԶՊ առարկան դասավանդող ուսուցիչների հետ։ Մասնագիտական կողմնորոշման նպատակով վարժարանի պետը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է վարժարանի ընդունելության կարգը, գործող պայմանները, վարժարանի և զինվորական մասնագիտության առավելությունները, կրթական առաջնահերթությունները։ Իրենց հերթին վարժարանի սաները ներկայացրել են իրենց փորձը, խոսել վարժարանի հագեցած առօրյայի մասին, կիսվել իրենց տպավորություններով և կարծիքներով։

Նկատի ունենալով Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններում նեղ մասնագետ բուժաշխատողների անհրաժեշտությունը և մարզի դպրոցականների շրջանում մասնագիտական կողմնորոշվածությունն ու ճիշտ ընտրությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզային ենթակայության հանրակրթական և ԿԳՄՍՆ ենթակայության ավագ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպվել են այցելություններ իրենց տարածաշրջանների բժշկական կենտրոններ։ Ինչպես և նախատեսված էր, այդ նպատակով, Գավառի դպրոցներից Գավառի բժշկական կենտրոն այցելել է 280, Սևանի դպրոցներից Սևանի Բժշկական կենտրոն՝ 114, Մարտունու դպրոցներից Մարտունու բժշկական կենտրոն՝ 335, Վարդենիսի դպրոցներից Վարդենիսի բժշկական կենտրոն 168, Ճամբարակի դպրոցներից Ճամբարակի առողջության կենտրոն՝ 115 աշակերտ։ Դպրոցականներին ուղեկցել են դպրոցների տնօրեններ, իրենց դասավանդող ուսուցիչները՝ քիմիա, կենսաբանություն առարկաներից, իսկ բուժհիմնարկներում ՝ բժշկական կենտրոնների տարբեր մասնագիտություններ ունեցող բուժաշխատողները։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարությամբ ԼՂՀ-ից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում վերաբնակություն հաստատած մեր հայրենակիցների հետ հանդիպման, նրանց մտահոգող խնդիրների մասին իրազեկվելու և դրանց լուծմանն ընթացք տալու նպատակով հերթական հանդիպումը կայացել է մայիսի 14-ին՝ Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ համայնքներում։ Հանդիպումներն անցկացրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը։ Մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչությունների պետերը, նշված համայնքապետարանների, միասնական սոցիալական ծառայության Սևանի և Ճամբարակի տարածքային ստորաբաժանումների, ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժինների պատասխանատուներ։ Հանդիպումներն անցկացնող աշխատանքային խմբի անդամները լսել են մասնակիցների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերը, պատասխանել դրանց, կատարել համապատասխան ուղղորդումներ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 13.05.2025
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 16-ին ժամը 12։00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք։ Բնակչությանը խորհուրդ է տրվում խուճապի չմատնվել։․․․