Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ կառավարության  որոշմամբ 870 միլիոն 186 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի  տարբեր համայնքներում և  բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

ՀՀ կառավարության որոշմամբ 870 միլիոն 186 հազար դրամ է հատկացվել Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար 29.02.2024

ՀՀ Կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների զարգացման և շինարարական այլ ծրագրերի իրականացման համար հատկացնել 870 միլիոն 186 հազար դրամ։ 62 միլիոն 832 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի ներհամայնքային 3, 4, 5, 6 փողոցների ճանապարհային պատվածքի սալարկման աշխատանքների իրականացման համար։ 43 միլիոն 855.8 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքների համար։ 29 միլիոն 964 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Վաղաշեն, Գեղհովիտ և Լիճք բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար /Մարտունի/։ 188 միլիոն 903 հազար դրամ՝ Սևան համայնքի Զովաբեր, Գագարին, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ,․․․

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Սևանի համայնքապետարանում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացվեց Սևանի համայնքապետարանում 28.02.2024

Համաձայն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի կողմից 2024 թվականին մարզում քաղաքացիների ընդունելության անցկացման ժամանակացույցի՝ փետրվարի 28-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը Սևանի համայնքապետարանում կատարեցին քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիները դիմեցին բնակարանային պայմանների բարելավման, առողջապահական, ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում մարզպետի կողմից աջակցություն ստանալու, կենցաղային և անձնական բնույթի տարբեր դժվարությունների հաղթահարմանն աջակցելու նպատակով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 28.02.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել է խմելու ջրատար և արտաքին լուսավորության ցանց։ Գեղամասարում սուբվենցիոն 2 ծրագրերի իրականացման համար ներդրվել է 36 միլիոն 332 հազար 640 դրամ, որից 25 միլիոն 432 հազար 848 դրամը ՀՀ կառավարության, 10 միլիոն 899 հազար 792 դրամը՝ Վարդենիսի համայնքապետարանի ներդրումն է։ Գեղամասարի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 25 միլիոն 920 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։․․․

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում 26.02.2024

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2023 թվականին կառուցվել է խմելու ջրատարի արտաքին ցանց։ Վահանի խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 41 միլիոն 192 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում վերանորոգվել և կառուցվել է 7 աղբյուրակապ, 2300 մետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց, ինչի շնորհիվ սահմանամերձ Վահանին մատակակարվող խմելու ջրի քանակն ավելացել է՝ բարելավելով ողջ բնակչության, դպրոցի, մանկապարտեզի, պետական այլ հասատությունների ջրամատակարարումը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հունիսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջնահերթ նշանակության հարցեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին առաջնահերթ նշանակության հարցեր 26.02.2024

Փետրվարի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի հետ անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում լսվեց նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին։ Ֆինանսական ոլորտում զեկուցվեց համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման, ապառքների գանձման, 2024 թվականին ֆոնդային բյուջե ուղղված գումարների չափի, նախորդ տարեվերջին ձևակերպված, սակայն դեռևս չկատարված պարտավորությունների, սեփական միջոցներով իրականացված կապիտալ ծախսերի ու ծրագրերի հետ կապված հարցերի մասին։ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում զեկուցվեց նոր կնքված աղբահանության պայմանագրերից գանձվող գումարների և այլ չպլանավորված մուտքերի հանրագումարը համայնքների 2024 թվականի բյուջեի պլանային ցուցանիշների մեջ ներառելու գործընթացի, աղբահանության աշխատանքների կատարման ընթացքի, ․․․

Տեղեկացում

Տեղեկացում 23.02.2024

2018 թվական մայիս-2023 թվական դեկտեմբեր ՀՀ Գեղարքունիքի մարզում իրականացվել է 76․980․715․000 դրամի (Շուրջ 189 միլիոն դոլար) աշխատանքներ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55