Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 3-ին  համապետական շաբաթօրյակ է

Մայիսի 3-ին համապետական շաբաթօրյակ է 30.04.2025

Գեղարքունիքի մարզի սիրելի հայրենակիցներ, Մայիսի 3-ին ինչպես ողջ հանրապետությունում այնպես էլ Գեղարքունիքի մարզում կանցկացվի համապետական շաբաթօրյակ։ Ակնկալում ենք մարզի համայնքների ազգաբնակչության, համայնքների տարածքներում գործող գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մարզային և համայնքային ենթակայության կազմակերպությունների և տնտեսվարող սուբյեկտների առավելագույն մասնակցությունը մաքրման և բարեկարգման աշխատանքներին։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը 30.04.2025

Սկսած 2005 թվականից՝ եվրոպական տարածաշրջանում ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով: Այս տարի միջոցառումը մեկնարկել է ապրիլի 27-ին։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում մեկ անգամ ևս ընդգծել հանրային առողջապահության ոլորտում պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը, բարձրացնում է պատվաստումների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, բնակչության շրջանում պատվաստումների պահանջարկը, նպաստում իմունականխարգելման քաղաքական աջակցության ապահովմանը: Նախաձեռնության շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների բուժաշխատողների կողմից մարզի հանրակրթական դպրոցներում, կրթամշակութային և տարբեր այլ հաստատություններում իրականացվում են հանդիպումներ, ․․․

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիս համայնքում

Քաղաքացիների ընդունելություն Վարդենիս համայնքում 30.04.2025

Ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը Վարդենիսի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելությանը մասնակցում ին նաև Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանը, համայնքապետարանի ԿՄՍԵ և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը։ Քաղաքացիները դիմեցին աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կարգի և դեղորայքի ձեռքբերման, բնակարանի բարեկարգման, առողջական, սոցիալ- տնտեսական տարաբնույթ խնդիրների կարգավորման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար։ Դիմումատուների մի մասի խնդրանքը տեղում բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի օրենքով սահմանված կարգով և ժամկետում։

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ 28.04.2025

Սույն թվականի ապրիլի 28-ից 30-ը ներառյալ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը գտնվելու է գործուղման մեջ` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշկենտում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի 105-րդ նիստի համատեքստում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների տարածաշրջանների ֆորումին:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի 10-12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց են կատարում մարզի բժշկական կենտրոններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզի 10-12-րդ դասարանների աշակերտները ճանաչողական այց են կատարում մարզի բժշկական կենտրոններ 28.04.2025

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 14-ից Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներն այցելում են իրենց տարածաշրջանների բժշկական կենտրոններ։ Այցը ունի ճանաչողական բնույթ և մասնագիտական կողմնորոշման նպատակ։ Աշակերտներին ուղեկցում են իրենց դպրոցների քիմիա, կենսաբանություն առարկաները դասավանդող մանկավարժները, իսկ բուժհիմնարկներում ՝ բժշկական կենտրոնների բուժաշխատողները։ Բուժհիմնարկների առանձին բաժիններում աշակերտները հնարավորություն են ունենում համադրել ուսումնական ծրագրերը գործնական քայլերի հետ։ Ըստ մշակված ժամանակացույցի՝ մինչև մայիսի 8-ը Գավառի տարածաշրջանի դպրոցներից Գավառի բժշկական կենտրոն կայցելի 280, մինչև մայիսի 6-ը Սևանի տարածաշրջանի դպրոցներից Սևանի Բժշկական կենտրոն կայցելի 114, մինչև ապրիլի 28-ը ․․․

Գեղարքունիքի մարզում մեծ հանդիսավորությամբ է նշվել Քաղաքացու օրը

Գեղարքունիքի մարզում մեծ հանդիսավորությամբ է նշվել Քաղաքացու օրը 27.04.2025

Համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր: Ապրիլի 26-ին՝ Քաղաքացու օրվա շրջանակում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում և բնակավայրերում անցկացվել են մի շարք մարզա-մշակութային միջոցառումներ, հանրային քննարկում-բանախոսություններ «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով։ Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպվող մշակութային միջոցառումների նպատակն է ֆլեշմոբերի, բացօթյա ցուցադրությունների, համերգային ծրագրերի, ազգային նվագարանների միջոցով նպաստել քաղաքացիական կրթության, հայրենասիրության, ազգային ինքնության, պետականության և պետական խորհրդանիշների արժևորմանը։ Ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակված ժամանակացույցի՝ միջոցառումները մարզում մեկնարկել են ժամը 12։00-ին և ամփոփվել ժամը 15։00-ին։...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 19:38:13