Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Մարտունու համայնքապետարանում  կատարեց  քաղաքացիների ընդունելություն

Գեղարքունիքի մարզպետը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն 02.02.2024

Փետրվարի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։ Քաղաքացիները Գեղարքունիքի մարզպետին դիմեցին սեփականության իրավունքի ձեռքբերման, բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի նորոգման, վիրահատության նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, վթարված բնակարանի նորոգմանն օժանդակելու խնդրանքով։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում ապաստանած Ալբերտ Ավանեսյանը մարզպետին դիմեց կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու խնդրանքով։ Բոլոր դիմումները վերցվեցին հաշվառման, որոնց պատասխանները կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում։

Հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 126 երեխա

Հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 126 երեխա 01.02.2024

2024 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 126 երեխա, որից 66-ը տղա,60-ը՝ աղջիկ: 126 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 61-ը՝ Մարտունու ծննդատանը, 12-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

ՀՀ կառավարությունը 606 միլիոն 909.8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ավարտված վեց սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 606 միլիոն 909.8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ավարտված վեց սուբվենցիոն ծրագրերի համար 01.02.2024

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի հերթական նիստում որոշում է կայացվել մարզում իրականացված 6 սուբվենցիոն ծրագրերի համար 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել 606 միլիոն 909.8 հազար դրամ։ Այդ թվում՝ 248 միլիոն 574.8 հազար դրամ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Ավազան, Արփունք, Արեգունի, Գեղամասար, Սոթք, Կուտական, Նորակերտ, Տրետուք, Փամբակ, Փոքր Մասրիկ, Կարճաղբյուր և Լուսակունք բնակավայրերի խմելու ջրի ջրագծերի, կապտաժների և ՕԿՋ-ների կառուցման համար։ 89 միլիոն 882.9 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում և համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման համար։․․․

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել բազմաշունչ ընտանիքի յոթերորդ երեխան

Սահմանամերձ Նորաբակում լույս աշխարհ է եկել բազմաշունչ ընտանիքի յոթերորդ երեխան 01.02.2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սահմանամերձ Նորաբակ բնակավայրում Ռուսլան Սահակյանի և Կարմելա Կարապետյանի բազմաշունչ ընտանիքում, 2024 թվականի հունվարի 30-ին լույս աշխարհ է եկել յոթերորդ երեխան։ Տղա երեխան ծնվել է 3150 գրամ քաշով, 50 սանտիմետր հասակով։ Նորածինն արդեն կրում է Նարեկ անունը։ Ռուսլան Սահակյանի ընտանիքը 1991 թվականին բռնի տեղահանվել է Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Գետաշեն գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Նորաբակ գյուղում։ Նորածնի մոր՝ Կարմելա Կարապետյանի ընտանիքը բռնի տեղահանվել է 1988 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանի Միրզիկ գյուղից և բնակություն հաստատել Վարդենիսի շրջանի Սոթք գյուղում։ Նրանց ընտանիքը հիմնադրվել է 2009 թվականին, առաջնեկը՝ Սերգեյը, ծնվել է 2010 թվականին։...

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան 31.01.2024

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բժշկական կենտրոնում 2024 թվականի հունվարի 31-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից իններորդ երեխան՝ իգական սեռի, 3 կիլոգրամ քաշով և 48 սմ հասակով։ Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան Վերին Հոռաթաղ գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Վարդենիս համայնքում։ Նարեն՝ Կարեն Իսրայելյանի և Արինա Առաքելյանի առաջին զավակն է։

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Կայացավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 31.01.2024

Հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանն անցկացրեց մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները։ Օրակարգում քննարկվեցին ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր։ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից ներկայացվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների ավարտական դասարաններում սովորող անձանց տարկետմանը վերաբերող հարցեր, որոնց հետ կապված հանձնաժողովը տվեց համապատասխան եզրակացություններ։ Հանձնաժողովը նաև քննարկեց և հավանություն տվեց «Պատիվ ունեմ» ծրագրով մարզից ուսման մեջ ներգրավվածության գործընթացին։ Ըստ ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի զեկույցի՝ պետական առաջադրանքը մարզում կատարվել է։ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հիմնական աշխատանքներն ավարտելուց հետո հրավիրվեցին մարզի համայնքների ղեկավարները, ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55