Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են 2026 թվականին անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթողները

27.05.2026


2026 թվականին անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը նպատակ ունի նպաստելու հանրապետությունում հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովմանը, «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի քարոզմանը։
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների հավաքական թիմերը։ Այն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական։ Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբերով։ Առաջին տարիքային խմբում հանդես եկող թիմի կազմում ընդգրկվում են նույն դպրոցի 7-9-րդ դասարաններում սովորող 1 տղա և 1 աղջիկ, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 10-12-րդ դասարաններում սովորող 2 տղա և 2 աղջիկ։
Գեղարքունիքի մարզում մրցաշարի համայնքային փուլի մրցումները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ Մարտունու համայնքային փուլի մրցումներով, որն անցկացվել է Վաղաշեն-Կարճաղբյուր 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։
Այստեղ առաջին տարիքային խմբում առաջի տեղը գրավել է Ծակքարի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Վերին Գետաշենի Հ. 1 ու Վերին Գետաշենի Հ. 2 միջնակարգ դպրոցների թիմերը։
Երկրորդ տարիքային խմբում ուժեղագույնը Վաղաշենի միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ տեղում՝ Ծակքարի միջնակարգ, իսկ երրորդ տեղում՝ Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցների թիմերն էին ։
Ճամբարակի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են մայիսի 5-ին՝ Շողակաթի «Արևիկ» հանգստյան գոտու 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում։ Առաջին տարիքային խմբում առաջին տեղում Գետիկի, երկրորդ տեղում՝ Դրախտիկի, իսկ երրորդ տեղում՝ Թթուջրի միջնակարգ դպրոցների թիմերն էին։ Երկրորդ տարիքային խմբում առաջինը՝ Գետիկի միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Այգուտի և Դպրաբակի միջնակարգ դպրոցների թիմերը։
Սևանի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են մայիսի 7-ին Դրախտիկ-Ծովագյուղի խաչմերուկ 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։ Այս փուլի առաջին տարիքային խմբում առաջատարը Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ․ 1 հիմնական դպրոցի թիմն էր, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Սևանի Հ․ 4 հիմնական դպրոցների թիմը, իսկ մրցանակային եռյակը եզրափակել է Սևանի Յա. Զարոբյանի անվ. Հ. 2 հիմնական դպրոցի թիմը։ Երկրորդ տարքային խմբում ուժեղագույնը Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան, երկրորդ տեղում՝ Վարսերի Ռ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցների թիմերն Էին, իսկ երրորդ հորիզոնականում՝ Ծաղկունքի բաց դպրոցի թիմը։
Վարդենիսի համայնքային փուլի մրցումներն անցկացվել են մայիսի 12-ին՝ Մեծ Մասրիկ- Դարանակ ճանապահի 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։ Այստեղ առաջին տարիքային խմբում ուժեղագույնը Լուսակունքի, երկրորդ հորիզոնականում՝ Լճավանի Ա. Խաչատրյանի անվան, իսկ երրորդում՝ Շատջրեքի միջնակարգ դպրոցների թիմերն էին։ Երկրորդ տարիքային խմբում առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար Լուսակունքի, Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկի և Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոցների թիմերը։
Համայնքային փուլն եզրափակվել է մայիսի 15-ին Գավառի համայնքային փուլի մրցումներով, որն անցկացվել է Նորատուս-Լիճք բնակավայրերի միջև ընկած ավտոմայրուղու 25 կիլոմետրանոց ճանապարահատվածում։ Այստեղ առաջին տարիքային խմբում առաջատարը Գավառի Հ. Թումանյանի անվան Հ․ 3 հիմնական դպրոցի թիմն էր, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Գանձակի Հ․ 2 և Գանձակ Հ. 1 միջնակարգ դպրոցների թիմերն էին։ Երկրորդ տարիքային խմբում ուժեղագույնը Ծովազարդի միջնակարգ դպրոցի թիմն էր, երկրորդ տեղում Գանձակի Հ․ 2, իսկ երրորդ տեղում Գավառի Պ. Ղանդիլյանի անվան Հ. 2 միջնակարգ դպրոցների թիմերն էին։
Համայնքային փուլի մրցումներին մասնակցել են շուրջ 600 պատանիներ ու աղջիկներ։
Ըստ տարիքային խմբերի, համայնքային փուլերում առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերը 2026 թվականի մայիսի 27-ին մասնակցել են «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի Գեղարքունիքի մարզային փուլին, որը կայացել է Շողակաթ-Ծովագյուղ ավտոմայրուղու 30 կմ հատվածում։
Հեծանվորդների անվտանգությունն ապահովել են ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, իսկ առաջին բուժաօգնությունը՝ Սևանի շտապօգնության բրիգադը։
Առաջին տարիքային խմբում (7-9-րդ դասարանցիներ) հաղթող է ճանաչվել Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Հ․ 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Գետիկի, իսկ երրորդ հորիզոնականը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։
Երկրորդ տարիքային խմբում (10-12-րդ դասարանցիներ) լավագույն արդյունքը ցուցաբերել է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը գրավել է Ծովազարդի, իսկ երրորդ տեղը՝ Լուսակունքի միջնակարգ դպրոցների թիմերը։
Երկու տարիքային խմբերում մրցանակային տեղեր գրաված թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են գավաթներ և հավաստագրեր։
Մարզային մրցաշարում, ըստ տարիքային խմբերի, առաջին տեղ գրաված թիմերը սեպտեմբեր ամսին կմասնակցեն «ՀՀ Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-27 17:56:24