Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարին և ՀԱՓԿ-ի տնօրենին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարին և ՀԱՓԿ-ի տնօրենին 06.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուին, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանին, ծրագրի և կենտրոնի այլ պատասխանատու աշխատակիցների։ ՄԱԿ-ի ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրենը խոսեցին իրենց համագործակցությամբ մարզում իրականացվող այն աշխատանքների մասին, որոնք ուղղված են 2022 թվականին Ադրբեջանի ԶՈՒ կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրմանը և դրա արդյունքում «Կանաչ պիտակ» հավաստագրի տրամադրմանը։ Ծրագրի շրջանակներում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի կողմից 2023 թվականի նախորդ ․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ակունք գյուղի 13-րդ փողոցի շինհրապարակում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Ակունք գյուղի 13-րդ փողոցի շինհրապարակում 06.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասախանատուների ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Վարդենիս համայնքի Ակունք գյուղի 13-րդ փողոցի շինհրապարակում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ասֆալտապատման, գերեզմանոց և Պանթեոն տանող ճանապարհների հենապատերի, մայթերի ու ջրահեռացման առուների կառուցման աշխատանքները` ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ակունքի 13-րդ փողոցի ասֆալտապատման, գերեզմանոց ու Պանթեոն տանող ճանապարհների հենապատերի, մայթերի ու ջրահեռացման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 182,1 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։․․․

Սոթքում մեկնարկել են թշնամու ագրեսիայի հետևանքով քանդված 4 բնակարանների կառուցման աշխատանքները

Սոթքում մեկնարկել են թշնամու ագրեսիայի հետևանքով քանդված 4 բնակարանների կառուցման աշխատանքները 05.12.2023

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Սոթք գյուղ՝ դիտարկելու ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրում կառուցվող թվով 4 անհատական բնակելի տների ծրագրով իրականացվող այն բնակարանների շինարարությունների ընթացքը, որոնք ադրբեջանական զինուժի 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հիմնովին վնասվել էին ու վերականգման ենթակա չէին։ ՀՀ կառավարության որոշմամբ հրետակոծությունից վնասված բնակարանների փոխարեն այժմ հիմքից կառուցվում է 4 նոր բնակարան։ Այցի ընթացքում Գեղարքունիքի մարզպետին ուղեկցում էին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Սասուն Սահակյանը, Գեղարքունիքի մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը, Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության պատասխանատուներ։․․․

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վարդենիսի Բանավան թաղամասում կառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Վարդենիսի Բանավան թաղամասում կառուցվող մանկապարտեզի շենքի շինհրապարակ 05.12.2023

Դեկտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեց Բանավան թաղամասի նորակառույց մանկապարտեզի շենքի շինհրապարակ՝ տեղում շինարարական աշխատանքների ընթացքը դիտարկելու նպատակով։ Վարդենիսի Բանավան թաղամասի մանկապարտեզի շինարակության մեկնարկը տրվել է 2022 թվականի հոկտեմբեր ամսին, «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ի միջոցներով, 161 միլիոն դրամի հատկացմամբ։ Մանկապարտեզը կառուցվում է 50 սանի համար՝ ժամանակակից բոլոր հարմարություններով ու պայմաններով։ Կառույցը միահարկանի է ՝ նկուղային հարկով։ 2023 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ շինարարությունն այստեղ իրականացվել է շուրջ 70 տոկոսով։ Ավարտվել է նկուղային ու առաջին հարկերի կառուցումը, արդեն ընթանում են տանիքի կառուցման աշխատանքները։․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հանդիպում է ունեցել տեսակապով

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հանդիպում է ունեցել տեսակապով 05.12.2023

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև կնքված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեսակապով հանդիպում է ունեցել ապակենտրոնացված համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի հետ։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Գեղարքունիքի մարզում Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունելությանը և առկա խնդիրներին, ինչպես նաև քննարվել են մարզի և մարզպետի աշխատակազմի կարիքներն ու համագործակցության առանցքում իրականացվող և հետագայում իրականացվելիք ծրագրերը։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրած հուշահամալիրի եւ թիվ 1 հիմնական դպրոցի նորոկառույց շենքի շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրած հուշահամալիրի եւ թիվ 1 հիմնական դպրոցի նորոկառույց շենքի շինհրապարակներ 04.12.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ճամբարակ քաղաքում այցելեց Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրի եւ թիվ 1 հիմնական դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակներ՝ շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ճամբարակցիներին նվիրված հուշահամալիրի կառուցման եւ «Տոռնադո» պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 97,5 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Հուշահամալիրի կառուցման պայմանագրային արժեքը կազմել է 68,5, միլիոն, «Տոռնադո»հուշարձան-քանդակի ձեռքբերման մրցույթի պայմանագրային արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այն կառուցվում է ՀՀ կառավարության կողմից 2021 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրով նախատեսված է հուշապատի կառուցում, տարածքի սալիկապատում, լուսավորության ցանցի անցկացում, ցայտաղբյուրների եւ նստարանների տեղադրում, տարածքի բարեկարգում։ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 19:22:06