Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան 21.11.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից վեցերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 53սմ հասակով։ Փոքրիկ Եսթերի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան քաղաքում։ Աղջնակը Սամսոն և Մերի Միրզոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում ամփոփվեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը 20.11.2023

Նոյեմբերի 17-ին «ԿԶՆԱԿ» հիմնադրամն ամփոփեց «Իմ կյանքը համայնքում» աշակերտների փոխանակման ծրագրի հերթական 4-րդ նախագիծը, որն այս անգամ տեղի ունեցավ Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցում՝ դպրոցի ակտիվ մասնակցության համար։ Դպրոցը հյուրընկալեց ՀՀ տարբեր մարզերի մասնակից դպրոցների 23 տնօրենների, մանկավարժների, ծնողների և սովորողների: Միջոցառման հանդիսավոր հյուրերի շարքում էին «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿԳՄՍ վարչության ներկայացուցիչներ, Գեղարքունիք բնակավայրի վարչական անձնակազմը։ Սովորողները հանդես եկան մանրապատումով՝իրենց համայնքին բնորոշ բարբառով, երգով ու պարով, որը նույնպես արժևորում էր միասնությունը և համերաշխությունը: «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը նպաստում է, որ սովորողները բացահայտեն, ճանաչեն և սիրեն հայրենիքը, հնարավորություններ է ստեղծում դպրոցների միջև փորձի փոխանակման, համագործակցային նոր ծրագրերի մշակման ու համատեղ իրակագործման համար։․․․

ՀՀ կառավարությունը 69 միլիոն 834,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը 69 միլիոն 834,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 17.11.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 69 միլիոն 834,5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար․ 2 միլիոն 028,0 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցման և նորոգման համար 28 միլիոն 556,3 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրում խմելու ջրի կապտաժիների կառուցման համար 39 միլիոն 250,2 հազար դրամ՝ 44-օրյա պատերազմում Ճամբարակ համայնքից զոհված զինծառայողներին հարգանքի տուրք մատուցելու համար հուշահամալիրի կառուցման և > պատկերով հուշարձան-քանդակի ձեռքբերման աշխատանքների համար։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝  Ուսանողների միջազգային օրվա առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորանքի խոսքը՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ 17.11.2023

Սիրելի ուսանողնե՛ր, այսօր համաշխարհային տոնացույցում նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչը հիանալի առիթ է՝ գնահատելու եւ արժեւորելու ձեր դերն ու ձեռքբերումները հանրային կյանքում, հայրենաշինության ապագա ծրագրերում։ Ձեզանից յուրաքանչյուրը բարձրագույն կրթության է ձգտել՝ նախեւառաջ մեր հայրենիքի ու հանրության համար պիտանի մարդ լինելու, հոգեւոր ու նյութական արժեքներ կերտելու եւ սերունդներին թողնելու համար, որը եւ կարելի է համարել չափազանց կարեւոր առաքելություն։ Ձեր շարքերում են մեր ապագայի կիրթ ու հմուտ բժիշկները, մանկավարժները, տնտեսագետները, սպաները, գյուղատնտեսները, գիտնականները, արվեստագետները, պետական ու քաղաքական գործիչները, որոնց կարիքը միշտ ու անչափ ունի մեր հայրենի երկիրը։ Գլուխ ենք խոնարհում այն ուսանողների սուրբ հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի համար մղվող գոյամարտերում։․․․

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվեց մարզի մի շարք բնակավայրերում ջրի որակի ուսումնասիրման մոնիտորինգի արդյունքները

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում քննարկվեց մարզի մի շարք բնակավայրերում ջրի որակի ուսումնասիրման մոնիտորինգի արդյունքները 16.11.2023

Նոյեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանն անցկացրեց աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էր ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքի և առողջապահության տեսչության արևելյան տարածքային կենտրոնի տնօրեն Գևորգ Գրիգորյանը,տեսչական կենտրոնի, Ճամբարակի և Վարդենիսի համայնքապետարանների, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը քննարկվեց ՀՀ բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարության կողմից Գեղարքունիքի մարզում իրականացված ջրի որակի մոնիթորինգի արդյունքները։ Մանրամասներ ներկայացվեց մանրէաբանական ցուցանիշներով համայնքներում և բնակավայրերում հետազոտված ջրի նմուշներում գրանցված շեղումների և դրանց առաջացման հնարավոր պատճառների վերաբերյալ։․․․

Պետական ծրագրով Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ

Պետական ծրագրով Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ 16.11.2023

Նոյեմբերի 16-ին, պետական ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր գյուղի՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։ Բնապահպանական միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սեւանի իշխան»ՓԲԸ ներկայացուցիչներ։ «Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում սա նմանատիպ երկրորդ միջոցառումն է, որի արդյունքում, ընդհանուր գումարով, Սեւանա լիճ է բաց թողնվում «Գեղարքունի» տեսակի 230 հազար հատ մանրաձուկ։ «Առաջին միջոցառումն իրականացվել է 2023 թվականի գարնանը, երբ մեր ընկերությանը պականող ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողեցինք 130 հազար հատ իշխանի մանրաձուկ,․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 11:53:11