Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզը «Արվեստների և արհեստների»փառատոնում

Գեղարքունիքի մարզը «Արվեստների և արհեստների»փառատոնում 12.09.2023

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Հայաստանի մարզպետների աշխատակազմերի աջակցությամբ «MEDIA ONIX» մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերությունը արդեն 10-րդ տարին է Դիլիջան քաղաքում կազմակերպում է «Մշակութային վերածնունդ» «Արվեստների և արհեստների» միջազգային փառատոն, որը նպաստում է բոլոր շահագրգիռ կողմերի փոխշահավետ շփումներին, մշակութային երկխոսությանն ու փորձի փոխանակմանը: Այս տարի փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 9-ին: Նախորդ տարիների պես այս տարի ևս Գեղարքունիքի մարզն ակտիվ մասնակցություն է ունեցել փառատոնին, ներկայացնելով մարզի տարբեր համայնքներում գործող մշակույթի կրողներին, ստեղծագործողներին, արհեստավորներին, մշակութային կազմակերպություններին ինչպես նաև մարզին բնորոշ կերակրատեսակները: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ցուցադրության է ներկայացրել թանգարանային հնաոճ իրեր, կարպետներ, գորգեր:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդենիկ գյուղի շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Վարդենիկ գյուղի շինհրապարակներում 12.09.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Վարդենիկ գյուղի Բանավան թաղամասի մանկապարտեզի շենքում, 6 տարբեր փողոցներում, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հուշահամալիրում և ոռոգման ջրատարի կառուցման տեղամասում։ Վարդենիկի Բանավան թաղամասի մանկապարտեզը հիմնանորոգվում է ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրակականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Բանավան թաղամասի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 209 միլիոն 280 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբեր ամսին և կավարտվեն 2023 թվականի ընթացքում։ Այս պահի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտված են մոտ 50 տոկոսով։․․․

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում անցկացվեց քայլարշավային զբոսաշրջության զարգացմանն ուղղված փառատոն

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում անցկացվեց քայլարշավային զբոսաշրջության զարգացմանն ուղղված փառատոն 11.09.2023

Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության ծրագրերի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի և Իզերի դեպարտամենտի միջև համագործակցության «Զբոսաշրջության» առանցքի շրջանակներում «Աֆրատ» ասոցիացիայի և «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին Սևանի մշակույթի պալատում անցկացվեց քայլարշավային զբոսաշրջության զարգացմանն ուղղված փառատոնի բացումը՝ «Քայլարշավը որպես տեղական զարգացման շարժիչ ուժ» թեմայով։ Փառատոնին մասնակցում էին 200 երիտասարդներ՝ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերից, ինչպես նաև Երևանից, որոնք հնարավորություն ունեցան սեպտեմբերի 9-ին և 10-ին մասնակցելու տարբեր քայլարշավների և աշխատարանների՝ առաջին օգնության, օրնիտոլոգիայի, քարտեզագիտության և այլ թեմաներով։ Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի և Լոռու մարզպետերի աշխատակազմերի, Սևանի և Գորիսի համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ, էկոնոմիկայի նախարարության...

Գեղարքունիքի մարզպետը Ծովինար գյուղում քննարկեց նորաստեղծ ագրոանտառի ապագա կարգավիճակի և կառավարման հետ կապված հարցեր

Գեղարքունիքի մարզպետը Ծովինար գյուղում քննարկեց նորաստեղծ ագրոանտառի ապագա կարգավիճակի և կառավարման հետ կապված հարցեր 11.09.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում եղավ Մարտունի համայնքի Ծովինար գյուղի նորաստեղծ ագրոանտառում, որտեղ «EU4Sevan» ծրագրի համակարգող Վարազդատ Սարգսյանի, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Ծովինարի վարչական ղեկավար Արայիկ Թարփոշյանի և գյուղի բնակիչների հետ քննարկեց ագրոանտառի ապագա կարգավիճակի և կառավարման հետ կապված հարցեր։ Ծովինար գյուղի հարավային բարձունքի վրա «EU4Sevan» ծրագրի տրամադրած միջոցների շնորհիվ 2022 թվականին հիմնվել է ագրոանտառ, որը զբաղեցնում է 3 հեկտար տարածք։ Այն տնկվել է դեգրադացված վարելահողերում։ Ծրագրի իրականացման ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 26 միլիոն դրամ։ Այն իրականացվելու է մինչև 2024 թվականը, որից հետո հանձնվելու է համայնքի կառավարմանը։ Այժմ ակտիվ քննարկումներ են կազմակերպվում համայնքի, դպրոցի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և բնակիչների հետ՝ ագրոանտառի կայուն կառավարման լավագույն մեխանիզմը ներդնելու համար: Այստեղ տնկվել են հիմնականում անտառային պտղատու ծառատեսակներ և թփեր՝․․․

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ բազմազավակ խիստ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին տրամադրվել է դրամական աջակցություն

Գեղարքունիքի մարզպետի նախաձեռնությամբ բազմազավակ խիստ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին տրամադրվել է դրամական աջակցություն 08.09.2023

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի համապատասխան որոշմամբ 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ սոցիալական աջակցություն է տրամադրվել Գեղարքունիքի մարզի բազմազավակ խիստ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներին։ Մարզի համայնքներից տրամադրած տվյալների համաձայն մարզում հաշվառվել են նման չափորոշիչներին համապատասխանող 136 ընտանիքներ, որտեղ հաշվառվել են 478 դպրոցահասակներ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից հատկացվել է 7 միլիով 170 հազար դրամ, որի շրջանակներում յուրաքանչյուր դպրոցականի հաշվով տրամադրվել է 15 հազար դրամ։ Բաշխումը կատարվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության միջոցով։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Աստղաձորում դիտարկեց մանկապարտեզի և խմելու ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Աստղաձորում դիտարկեց մանկապարտեզի և խմելու ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքը 08.09.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ Աստղաձոր գյուղում դիտարկեց մանկապարտեզի և խմելու ջրատարի կառուցման աշխատանքների ընթացքը։ Մարզպետի կողմից անցկացվող մշտադիտարկման առաջին կանգառը Աստղաձորի մանկապարտեզի նորակառույց շենքի շինհրապարակում էր, որտեղ ՀՀ պետբյուջեի միջոցներով 2022 թվականի նոյեմբերից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, մեկնարկել է 144 տեղանոց մսուր-մանկապարտեզի շենքի կառուցումը։ Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 1 միլիարդ դրամ։ Շինարարությունը նախատեսված է ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։ Մշտադիտարկման հաջորդ կանգառն Աստղաձորի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։․․․ ․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55