Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վերին Գետաշենում քննարկեց մի խումբ բնակիչների կողմից բարձրացված հարցերը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վերին Գետաշենում քննարկեց մի խումբ բնակիչների կողմից բարձրացված հարցերը 21.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վերին Գետաշեն կատարած աշխատանքային այցի ընթացքում լսեց մի խումբ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները և դրանց կարգավորման համար տեղում քննարկում կազմակերպեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, Վերին Գետաշենի վարչական ղեկավար Տիգրան Մուրադյանի մասնակցությամբ։ Բնակիչների կողմից բարձրացված հիմնական խնդիրը վերաբերում էր խմելու ջրի անկանոն մատակարարումներին։ Բնակիչների ներկայացմամբ՝ իրենց համագուղացիներից ոմանք խմելու ջուրն այս օրերին օգտագործում են ոռոգման նպատակներով, այդիսկ պատճառով էլ իրենք ժամերով զրկված են մնում խմելու ջրից։ Մարզպետը հանձնարարեց Մարտունի համայնքի եւ Վերին Գետաշենի վարչական ղեկավարներին՝ ուժեղացնել հսկողությունը խմելու ջուրը վատնողների հանդեպ՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով օրենքով նախատեսված վարչական տուգանքներ։ Վերին Գետաշենի բնակիչ Գուրգեն Գասպարյանի կողմից բարձրացված խնդիրն էլ վերաբերում էր ․․․

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը

Գեղարքունիքի մարզպետն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 21.08.2023

Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը։ Գեղարքունիքի մարզում 2023 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հաստատված սուբվենցիոն 144 ենթածրագրերից 134 -ի վերաբերյալ կնքվել են շինարարական աշխատանքների պայմանագրեր։ 134 ենթածրագրերից 12-ը տեղափոխվում է 2024 թվական։ Արդյունքում ունենում ենք 122 ենթածրագիր, որոնց արժեքը, ըստ կնքված պայմանագրերի կազմում է 6,6 մլրդ դրամ։ Նշված գումարի 4,1 մլրդ դրամը ՀՀ կառավարության մասնաբաժինն է, իսկ 2,8 մլրդ դրամը՝ համայնքի մասնաբաժինը։ Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 2023 թվականի օգոստոսի 14-ի դրությամբ կազմում է 102,1 տոկոսի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 30 տոկոսով։ Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը առավելագույնի հասցնելու նպատակով յուրաքանչյուր համայնքի համար ․․․

Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. Վարչապետ

Լողի մրցաշարի նպատակներից է նաև Շողակաթի այս գեղատեսիլ ափն ավելի գրավիչ դարձնել ներդրումների համար. Վարչապետ 19.08.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Սևանա լճում՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ (նախկին Շորժա) բնակավայրին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 տարեկանից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում: Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին: Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին.․․/․

ՀՀ կառավարությունը 200 միլիոն 262 հազար դրամ է հատկացրել դեպի Գավառ տանող ավտոճանապարհի միջին նորոգման համար

ՀՀ կառավարությունը 200 միլիոն 262 հազար դրամ է հատկացրել դեպի Գավառ տանող ավտոճանապարհի միջին նորոգման համար 18.08.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 200 միլիոն 262 հազար դրամ հատկացնել Հ-39, /Մ-10/ -Գավառ - /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 - կմ 4+005 հատվածի միջին նորոգման աշխատանքների համար։

Մարտունու համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու փառատոնի

Մարտունու համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու փառատոնի 18.08.2023

Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ 2023 թվականի օգոստոսի 26-ին Մարտունի համայնքում կանցկացվի «Մշակույթ և բիզնես» խորագիրը կրող փառատոն, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Մարտունու պատմամշակութային ժառանգությանը, մասնակիցը լինելու երաժշտական երեկոյի և ցուցահանդես-վաճառքի։ Փառատոնի սկիզբը ժամը՝ 17։00-ին։ Մանրամասները՝ կից լուսանկարներում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պարզաբանումը քաղաքացի Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ 18.08.2023

2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի, մարզի հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արևշատյանի ընտանիքի խնդիրներով։ Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաև համապատասխան փաստաթղթեր։ Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական և սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։ 2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։․․․

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44