Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունի և Վարդենիս համայնքներում անցկացվել են իրազեկման աշխատանքներ՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու և այլ թեմաների շուրջ

Մարտունի և Վարդենիս համայնքներում անցկացվել են իրազեկման աշխատանքներ՝ զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու և այլ թեմաների շուրջ 25.08.2023

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայու¬թյանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ օգոստոսի 25-ին Գեղարքունքի մարզի Վարդենիս և Մարտունի համայնքներում անցկացվել են հանդիպում-քննարկումներ պայմանա-գրա¬յին զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող մինչև 35 տարեկան կանանց, ինչպես նաև արական սեռի պահեստազորայինների հետ։ Հանդիպում-քննարկումներին մասնակցել են նաև Մարտունի և Վարդենիս համայնքների և նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի ղեկավարները։ Իրազեկման աշխատանքներն իրականացրել են պաշտպանության նախարարու-թյան պաշտոնատար անձինք։ Առաջիկայում նման հանդիպումներ կանցկացվեն նաև մարզի մնացած համայնքներում։

Գեղարքունիքի մարզպետն այցելեց սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց սուբվենցիոն ծրագրերի շինհրապարակներ 25.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Լեռնակերտ բնակավայրերի շինհրապարակներում։ Մշտադիտարկումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրի վարչական ղեկավարը, տեխնիկական հսկողություն իրականացնողներ և կապալառու ընկերությունների տնօրեններ։ Մշտադիտարկման առաջին կանգառը Մարտունի համայնքի Լեռնակերտ բնակավայրի Վ․Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման շինհրապարակում էր, որտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են շուրջ 60 տոկոսով։ Դպրոցական նոր շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հոկտեմբերից, պետբյուջեի միջոցներով եւ ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ։ 2023 թվականի հուլիսի 28-ի դրությամբ կառուցվել է նկուղային հարկ-թաքստոց, կատարվել են զրոյական և երեք մետր 30 սանտիմետր նիշերում ծածկի միաձույլ սալերի ու արտաքին պատերի կառուցման աշխատանքներ:․․․

ՀՀ կառավարությունը 60 045,3 ՀՀ դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի որոշ ավտոճանապարհների վերանորոգման համար

ՀՀ կառավարությունը 60 045,3 ՀՀ դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի որոշ ավտոճանապարհների վերանորոգման համար 24.08.2023

ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի հերթական նիստում որոշում է կայացվել 60 045,3 ՀՀ դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար։ 1 156,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածի վերակառուցման համար 4 400,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ72+800- կմ78+100 հատվածի հիմնանորոգման համար 12 138,0 ՀՀ դրամ է նախատեսվել Հ-29, Սևան-Ծաղկունք–Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 18+200 հատվածի հիմնորոգման համար (բացառությամբ կմ 11+000-կմ 12+000 հատվածի) 41 371,3 ՀՀ դրամ է նախատեսվել Հ-30, /Մ-4/ - Ճամբարակ - /Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածի հիմնանորոգման համար 980,0 ՀՀ դրամ է նախատեսվել Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ21+500-ում գտնվող փլուզված հողային պաստառի շեպի վերականգնման համար։

Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7 և 8-րդ երեխաները

Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու ընտանիքների 7 և 8-րդ երեխաները 24.08.2023

2023 թվականի օգոստոսի 15-ին Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Ախպրաձոր բնակավայրի բնակիչներ Ալիկ Մովսիսյանի և Լիլիթ Գևորգյանի ընտանիքի 7-րդ երեխան՝ Սաթենիկը, 2 կիլոգրամ 800 գրամ քաշով։ Սաթենիկն ունի երկու եղբայր և չորս քույր։ Իսկ օգոստոսի 24-ին նույն բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի բնակիչներ Ավետիս Ավետիսյանի և Գայանե Հովհաննիսյանի ընտանիքի 8-րդ երեխան՝ Բեկը, 3 կիլոգրամ 500 գրամ քաշով։ Բեկն ունի երեք եղբայր և չորս քույր։ Նորածինները միանգամայն առողջ են։ Սաթենիկն արդեն տանն է, իսկ Բեկը՝ հիվանդանոցում։ Թող բոլոր փոքրիկները մեծանան առողջ և երջանիկ։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ 23.08.2023

1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը Հայոց նորագույն պատմության մեջ, ըստ էության, մի նոր փուլի սկիզբ դրեց. արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը` հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Մեկ տարի անց` սեպտեմբերին, Հայաստանի անկախ հանրապետությունն այլևս իրողություն էր` ամրագրված համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով: Այսօր էլ` ավելի քան երեք տասնամյակ անց, կարող ենք վստահ ասել, որ Անկախության հռչակագիրը հստակ գիտակցված ընտրություն էր, որի հիմքում նախորդ տասնամյակների, նաև դրանից առաջ անկախության նվիրյալների հերոսական պայքարն էր` հայոց ազատատենչ ոգին սերունդների մեջ վառ պահելու և անկախության բաղձալի օրվան հասնելու համար: Վստահ եմ, որ անցած դժվարին ճանապարհի ձեռքբերումները միասնական ջանքերով կկարողանանք պահպանել, դրանց հավելել նորերը, դիմակայել բոլոր մարտահրավերներին ու աներեր կշարունակենք անկախության մեր երթը:․․․

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերի շինհրապարակներում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում անցկացրեց Մարտունի համայնքի Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերի շինհրապարակներում 21.08.2023

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկում անցկացրեց Ներքին եւ Վերին Գետաշեն գյուղերի շինհրապարակներում։ Մշտադիտարկումներին մասնակցում էին նաեւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Մարտունու համայնքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ։ Ներքին Գետաշենում մշտադիտարկում իրականացվեց խմելու ջրատար ցանցի կառուցման եւ երեք փողոցների հիմնանորոգման շինարարական տեղամասերում։ Ներքին Գետաշենի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի» կողմից, շուրջ 32 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից եւ ավարտի կհասցվեն 2024 թվականի օգոստոսին։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:41:44